«Մեր վերջին հայտարարություններին ուղղված էին սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից զերծ պահելուն…
Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 440 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:
Վ.Գաբրիելյանը հորդորեց «մերկապարանոց հայտարարությունների փոխարեն մասնագիտական հենքի վրա դնել հայտարարությունը՝ նշելով, որ նախ պետք է քննարկել, թե ինչ դրամավարկային քաղաքականության կողմնակից է հարցադրողը, որից հետո պատրաստ է քննարկել. «Ես մեծ ուշադրությամբ ձեզ լսում էի ու չէի ընդհատում անգամ ժողովրդի անունից»: Ըստ նրա՝ գնաճի ցուցանիշը 4±1.5% է նպատակադրվել, մինչ այս եղել է 1.5% ու վերջում կլինի նպատակադրման շրջանկերում. «Զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
«Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ուզում եմ ասել, որ դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է և, եթե լինում են խոշոր տատանումներ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են»,- ասում է Հովիկ Աբրահամյանը:
«Ինչ-որ մեկը շատ է առնում, քիչ է վաճառում, կամ ինչ-որ գործողություն են անում: Եթե ԿԲ երեկվա հայտարարությունը նայեք, կոչ են անում, որ սպեկուլյատիվ երևույթներից չօգտվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը չէր կարող սպեկուլյատիվ երևույթները կանխատեսել:
2006 թվականից ՀՀ-ում իրականացվում է ԽՍՀՄ բանկերում ավանդների վերադարձման ծրագիրը և մինչ օրս վճարվել է 10 մլրդ դրամ ավանդի փոխհատուցում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ՕԵԿ հարցապնման շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ոչ միայն պետք է չնսեմացնենք, այլև պետք է ոչ էլ ծայրահեղ ակնոցներով ներկայացնենք դե ֆակտո տնտեսական տարածքի դե յուրե գրանցումը: Ես այն քաղաքական ուժին եմ պատկանում, որի համար ավելի լավ կլիներ ոչ մի միության չանդամակցել»,- այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու նշեց, թե ստեղծված իրավիճակն այլ բան է թելադրում:
Անդրադառնալով 1994թ. տնտեսական հուշագրին՝ Հ.Բագրատյանը նշեց, որ այն ժամանակ ինքը մարդկանց նորմալ բացատրել է ու հասկացել են. «Ասել եմ՝ մենք չենք ստորագրում, փոխհատուցեք մեզ: Հիմա ասում եք ՝ եթե չստորագրենք, պետականությունը կկորցնենք, բայց ստորագրելով եք կորցնում: Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ: Եղեք պրոֆեսիոնալ»:
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ն դեռ պետք է պահի անեքսիայի ենթարկված Ղրիմը, Դոնբասի ժողովրդին, իսկ Բլումբերգի հարցման համաձայն՝ ՌԴ-ն համարվում է ֆինանսական շուկաների թիվ մեկ սպառնալիք: Ըստ նրա՝ խոսում են սառը պատերազմի վերսկսման մասին, և սին են բոլոր հայտարարությունները ՀՀ տնտեսական, էներգետիկ անվտանգության մասին. «Ինչ անվտանգություն, երբ ռուբլին գահավիժում է»:
«Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն ՌԴ քաղաքաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենը փաստվում է իրերի առկա դրությունը: Քիչ չեն քաղաքական գործիչները, որոնք հովանավորություն են փնտրել ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Հայաստանն իր 37 միավորով 94-րդ հորիզոնականը կիսում է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի ու Պանամայի հետ:
Իտալացի դիզայներներ Պիերպաոլո Լացցարինիի և Ջամպաոլո Սկապիլյատիի հեղինակած, շատերի կողմից վաղուց մոռացված Polaroid-ը միանում է iPhone-ին կամ iPad-ին և շատ բարձր որակով տպագրում տեքստային հաղորդագրությունները, նամակները, փաստաթղթերը, լուսանկարները:
Հոբելյանական արարողությունների ավարտին ընկերությունը ներկայացրեց իր պատմության մեջ ստեղծած հաղճապակյա ամենամեծ ջահը, որը կշռում է 1,8 տոննա:
«Տեսնենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ռեակցիան»: Նա նաև ավելացրել է, որ իրեն մտահոգում են «Ռուսաստանի վերջին աշխարհաքաղաքական նախաձեռնությունները»:
Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա վենչուրային համաժողով, որի ընթացքում կներկայացվեն «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի մասնակից թիմերի ծրագրերի շնորհանդեսները:
Դեկտեմբերի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
«Բնականաբար, ոչ մի խուճապային վիճակ էլ նորմալ չի գնահատվում: Ձեր տանը որ խուճապ լինի, Դուք նորմա՞լ եք գնահատում»,- ասաց նա:
«Ստեղծված պարազիտային տնտեսության մոդելը և վարվող ֆինանսա-վարկային քաղաքականությունը Հայաստանին խոցելի են դարձնում ֆինանսական շուկայի ճնշումների առջև: Երբ այլևս դրամը պահելու ռեսուրս չի լինում, իշխանությունները ստիպված արժեզրկում են այն, ինչի վկայությունն են այս վերջին փլուզումները։ Դրամի արհեստական հզորացման քաղաքականությունը և դրա հետևանքով առաջացած պարբերական փլուզումները առաջացնում են համատարած թանկացումներ և արժեզրկում ժողովրդի նկատմամբ ստանձնած պետական սոցիալական օժանդակության պարտավորությունները, նպաստները, կենսաթոշակները և աշխատավարձները: Դրա ծանրությունը ժողովուրդը կզգա նոր տարվա առաջին իսկ օրերից»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 441 դրամով։ Կան բանկեր, որոնք 1 դոլարի համար առաջարկում են 445-446 դրամ։ Առքի գինը գրեթե բոլոր բանկերի մոտ նույնն է։
«Այդ թանկացումները ոչ մի կապ չունեն մեր ինտեգրացիոն պրոցեսների հետ: Տեղական արտադրությունները, բացառությունների ցանկում գտնվող ապրանքները ոչ մի հիմք չունեն թանկանալու»
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել փորձագիտական գնահատման Հայաստանի փորձը:
Վերջին շրջանում Մանվել Տեր-Առաքելյանը հրապարակայնորեն հայտնել է, թե իբր պատրաստ է «ՈՂՋԱՄԻՏ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՎՃԱՐԵԼ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՊԱՐՏՔԸ»
Դոլարային վարկեր ունեցողները կորցնում են դրամի արժեզրկման պատճառով։ Այս մասին վերջին օրերին շատ է գրվել։ Սակայն չէր խանգարի թվային տվյալներով հասկանալ` ինչ կարգի կորուստների մասին է խոսքը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի 1993 թ.կնվքած և 94 թ.-ին վավերացված տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր, և առ այսօր ՀՀ-ն հանդիսանում է տնտեսական միության անդամ…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Լիդիան ինթերնեյշնլի հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը: