Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, […]
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարիվաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքըկազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ ՀՀ օրենսդրությանը փոխանակաման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի նաև Բելառուսի ու Ղազախստանի կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին
Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Կատարվելու է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ:
«Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները և, ըստ ՏՄՊՊՀ նախագահի հայտարարության, չարաշահումների դեպքում նրանք անպայման արձագանքելու են ամենախիստ ձևով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այն տնտեսական ծանր իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, երկար չի շարունակվելու: Համենայնդեպս, նա չի ուզում մտածել, որ այս իրավիճակը երկար կշարունակվի:
Զոյա Թադևոսյանի խոսքով՝ եթե նույնիսկ իշխանափոխություն էլ լինի, ոչ ոք չի սպասելու հրաշքների, թե նոր իշխանությունները մեկ տարվա ընթացքում ամեն ինչ դնելու են իրենց տեղը և մարդիկ սկսելու են ապրել այնպես, ինչպես իրենք կուզեին ապրել իրենց երազած հայրենիքում. «Ժամանակ է պետք այս քարուքանդ վիճակից դուրս գալու և ինչ-որ բան շտկելու համար: Միանգամից տնտեսական հրաշքներ չեն լինում»:
«Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք»:
«Հետո էլ ասում են՝ ինչու՞ է կառավարությունը 12 օր ոչ աշխատանքային հայտարարել։ Բա էսքան ուտելու բանը հո չե՞ն թողնելու փչանա»։
Դրամի արժեզրկումն ազդել է նաև կաթնամթերի վրա, քանի որ այդ արտադրությունում օգտագործվող որոշ ապրանքատեսակներ ներմուծվում են
Մարդիկ ինչո՞ւ են գնում կոռուպցիայի՝ խնդիրներն արագ լուծելու համար, որ պարզապես այնքան կարող է տանեն-բերեն, հոգնեցնեն, անորոշ պատճառաբանություններ բերեն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական և հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և այլք:
2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
«Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը:
Տնտեսական իրավունքների մասին այսօրվա քննարկման ընթացքում Կարեն Անդրեսյանը նշեց, որ 2014թ. Հայաստանում ռեկետ չկա:
Հատկացվող 15 մլն Եվրո վարկով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները:
Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետաքրքրվեցին՝ արդյոք գնաճի ֆոնին գազի սակագինը կբարձրանա՞՝ հաշվի առնելով նաև հնարավոր թանկացման վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները:
«ԵՄ-ի ուղերձը հստակ է: ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը՝ օգտագործելով իր ազդեցությունը, վերջ դնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը:
«…Տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս… Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույր է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»:
ԱՄՆ դոլար՝ 455.08 դրամ ( նախորդ օրվա համեմատ աճել է 2.58 դրամով), եվրո` 561.84 դրամ (նախորդ օրվա համեմատ աճել է 7.12 դրամով),
Դեկտեմբերի 8-ին Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում տեղի է ունեցել հայկական գինիների համտես։
Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանն առաջիկայում, որքա՞ն կարող է շարունակվել դրամի արժեզրկումը և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ:
«Գործարանը 4 տարի կանգնած է: Այդ 4 տարում աշխատանքի մեջ է մոտ 700 հոգի մարդ, 1500-ը տունը նստած է, որը բերում է լրացուցիչ պարտքերի կուտակում և ծանրացնում գործարանի բեռը: Հիմա ի՞նչ է, ճի՞շտ է ևս շարունակել այսպես»,- ասում է նա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կոչ արեց արժույթի սպեկուլյատիվ փոխարկումներ չիրականացնել.
Ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Կենտրոնական բանկը իր որդեգրած նոր քաղաքականության շրջանակներում ամեն օր սակարկությունների միջոցով վաճառելու է 6 միլիոն դոլար։
2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը շուրջ 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: