Բաժիններ՝

Ներբանկային շուկայում 1 շաբաթում գնվել է 207.7 միլիոն դոլար

2015թ-ի հուլիսի 27-31-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 207,700,651 դոլար 478.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 216,900,884 ԱՄՆ դոլար 478.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 20,480,000 ԱՄՆ դոլար 478.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 4,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,648,300 EUR 525.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,851,737  EUR 528.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 927,114,835 ռուբլի 7.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 256,954,749 ՌԴ ռուբլի 8.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս