Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.55%-ով կամ 2.61 դրամով։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»:
2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալներով՝ 2014 թվականին երկրից կապիտալի մաքուր արտահոսքն աճել է 2.5 անգամ՝ հասնելով մինչև 151.5 միլիարդ դոլարի:
Գ. Մակարյանի խոսքով՝ այս տարի նաև խնդիր է լինելու ռուբլու՝ Հայաստանում կուտակման հետ կապված, եթե նախկինում 1.5 մլրդ դոլար էր մտնում երկիր, հիմա այն ռուբլով կազմում է 90 մլրդ ռուբլի՝ գումարած 10 մլրդ արտահանումը
Սիրիահայ գործարարները նորից կառավարության աջակցության կարիքն ունեն:
Արտաքին առևտրի ցուցանիշները դեռևս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Դրանք հետագայում, երբ գործարանն, ի վերջո, վերագործարակման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն այժմ օգտվում են աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից և այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
Այսուհետ ցանկացած երկրից, առցանց, կարելի է պատվիրել «Յունիբանկի» Visa միջազգային բազմարժութային քարտեր ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ՀՀ դրամով: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4% ԱՄՆ դոլարի/եվրոյի և 8%` ՀՀ դրամի համար:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Գարեջրի» Հակոբ) դիմել է դատարան՝ ընդդեմ հարկային մարմինների: Վերջիններս անցած տարի ստուգումներ էին իրականացրել Հ.Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում և տուգանել 653.6 մլն դրամով: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանը պատժում է յուրայիններին: Հարկայինը, հիշեցնենք, վերջերս ստուգումներ էր իրականացրել նաև ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող Հրազդան տոնավաճառում և տուգանել 60 մլն դրամով:
«Խնդրում եմ` խնդիր դրեք իրականացնել հակաճգնաժամային խնդիրներ, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերել, իսկ սրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին: Այլապես, ես կարծում եմ, որ քաղաքական որոշումներ կարող են կայացվել, օրինակ` կարելի է ստիպել սիրել, բայց չէ՞ որ լավ սեր չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, որ դեռևս անցած տարի հանձնաժողով էր ստեղծվել գազամատակարման հարցերով, որի զեկույցը պետք է լսվեր դեկտեմբեր ամսին, բայց մինչ օրս զեկույցը ԱԺ կայքում էլ չկա, այսինքն՝ եզրակացություն ընդհանրապես չկա, ե՞րբ է լսվելու այդ զեկույցը:
Հարկային էլեկտրոնային համակարգում ստեղծված խառնաշփոթի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է համակարգը խափանվում, և ի՞նչն է խնդիրը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,480,000 ԱՄՆ դոլար 479.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
2013-2014թթ. ուսումնական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 8489 ուսանող,
168.am-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց, թե անցած տարի և այս տարի ԱԷԿ-ն ինչպե՞ս է աշխատել, արդյոք կարո՞ղ են նորից ԱԷԿ-ի հետ կապված նույն պատճառաբանությամբ էլէներգիան թանկացնել:
Գնային առումով փոփոխություն նկատելի է, բայց ոչ այդքան ցայտուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում սպասվող հյուրանոցային թանկացումներին, տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այցելությունները չեն կապվում ուղղակիորեն զբոսաշրջության հետ. «Մենք բոլորս՝ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներս, անում ենք ամեն ինչ, որպեսզի […]
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի 2014 թ. հետազոտությունը:
Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.7 մլն ԱՄՆ դոլար:
Այդ փոփոխությունն առաջին հերթին կհարվածի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին (սակայն, անշուշտ, ոչ միայն նրանց):
ՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ այսօր ամբողջ աշխարհում թևածող ճգնաժամը չի կարող ազդեցություն չունենալ ՀՀ տնտեսության վրա` թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների առումով:
2009 թվականին նույնպես կառավարությունը գնաց թանկուկրակ անհասկանալի վարկեր ներգրավելու ճանապարհով, որոնցից մեկը Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարն էր` կրկին բավականին թանկ պայմաններով
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ, որը 11%-ով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։
Արտադրանքի ծավալը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 179.3 միլիարդ դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 16.6%-ով՝ կազմելով 1228.6 մլն. կՎտ.ժ։
Ա. Գասպարյանն ասաց նաև, որ իր տեղեկություններով՝ հնարավոր է՝ կառավարությունը տուժած արտահանողներին օժանդակություն ցուցաբերի
«Մաքսային ծառայությունների միավորված խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.9 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.22%-ով կամ 1.07 դրամով։
2014 թվականին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ի ընդհանուր աճը կազմել է 0.9 տոկոս:
Պուտինը հավատում է, որ ԵՏՄ-ի երկրները համատեղ ջանքերի օգնությամբ կկարողանան հաղթահարել ներկայումս ծագած տնտեսական բարդությունները: