Բաժիններ՝

Ճշգրտված աճ

Ինչպես նախկինում գրել ենք, ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այս տարվա արտաքին առևտրի թվերը ներկայացնելիս, մշապես նշում էր, որ ԵՏՄ անդամակցության հետ կապված՝ տվյալները թերի են և ենթակա են ճշգրտման։

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ սույն թվականի օգոստոսի 20-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23- ի թիվ 447- Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»- ի հիման վրա մաքսային մարմինների կողմից հավաքագրված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի 2015 թ. հուլիսի և 2015 թ. հունվար-հունիսի օգոստոսի 19- ի դրությամբ հերթական ճշգրտված ցուցանիշները, ինչի հիման վրա վերահաշվարկվել են հիշատակված ժամանակաշրջանների համար ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները:

Այդ տվյալների համաձայն՝ 2015թ. հունվար-հուլիսից Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 847 մլն դոլար։ Դա 0.1 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Աճի տեմպը թույլ է, սակայն նկատենք, որ մինչև տվյալների ճշգրտումը արտահանումը անկումային ցուցանիշ ուներ։

Նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալները նվազել են 26.4%-ով և կազմել 1 մլրդ 810.3 մլն դոլար։

Կարդացեք նաև

Արտահանման աճի և ներմուծման ծավալների նվազման արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը փոքրացրել է։ Սակայն մյուս կողմից՝ ներմուծման անկումը բացասաբար է ազդում բյուջեի մուտքերի վրա, քանի որ ԱԱՀ-ն կանխատեսվածից շատ ավելի քիչ է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս