ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, այսօր կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը:
Արտարժույթի հանկարծակի բարձրացումը ոչ մի գիտական պատճառ չուներ, ինչն էլ հանգեցրեց դրամի արժեզրկման, իսկ հետո՝ վերարժևորման: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ՄենեջմենթՄիքս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը։
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը հերթական անգամ կհավաքվեն գործարանի մոտ, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահին ներկայացնելու ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 25-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում մի քանի խոշոր ընկերությունների գործունեության ոլորտներում, որոնք վերաբերում են շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքի, ձվի արտադրությանը, բենզինին և այլն:
Բագրատ Ասատրյանն ինքն է խոստովանում, որ սխալվել է տարեսկզբին արած իր կանխատեսումներում, և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ կգնային:
Նիստի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր:
2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 հազար 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց, որ դրանց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
«Փոխարժեքի տատանումները կայունացել են, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, ինչը մեր փոխարժեքի կետերում եղած պատմական չափի մեջ է»:
«Տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում հնարավորինս կանխելու թանկացումները»,- նշել է Լեւոն Մնացականյանը՝ ավելացնելով, որ առեւտրի կետերում զգուշացումներ արդեն արվել են եւ խախտում կատարող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 458 դրամ։ Դոլարը երեկվա համեմատ թանկացել է 0.2%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1.7 միլիոն դոլար։
Լիդիան Ինթերնեյշնլի դուստր ընկերությունը՝ Գեոթիմը յուրաքանչյուր տարեվերջին տեղեկացնում է շահագրգիռ կողմերին համայնքներում իրականացված ներդրումների մասին:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև 2015 թվականի փետրվարի 6-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2014 թ-ին գրանցվել են դրական տեղաշարժեր, թեև դժվարին տարի էր: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Օպտիմալացում ասվել է, բայց ասվե՞լ է, որ բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունը միացնում են իրար: Վարչապետն էդպիսի բան է ասե՞լ…
Հայաստանում պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում այսուհետ պարտադիր կլինի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 24-ի ժամը 12։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
«Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք դառնում ու գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու: Այս միությունը մեզ համար շատ կարևոր է
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Անցնող տարին թեթև արդյունաբերության ոլորտի համար բարդ, դժվարին, ինչ-որ չափով իրարամերժ, առաջնահերթությունների փոփոխության տարի էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Ընդհանուր առմամբ, գործարարությունն ամբողջ տարին եղել է տարբեր տեղեկատվությունների ազդեցության ներքո` մխիթարական կամ ոչ մխիթարական լուրեր, անսպասելի վիճակներ են առաջացել
«Իհարկե, փոխարժեքի տատանումներ միշտ կարող են լինել, բայց կան գործողություններ, որոնք պետք է անել` այս ամենից դաս քաղելով»
2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: 2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%:
Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, մեծ վնաս պատճառեց մարտի ցրտահարությունը, որ հիմնականում հարվածեց ծիրանի, վաղահաս պտղի այգիներին, և ծիրանի մոտ 90-95% բերք կորցրինք Հայաստանում:
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Անցնող տարին փոքր ու միջին ձեռնարկատիրության համար լի էր առավել բացասական, քան դրական փոփոխություններով: Նման գնահատական մեզ հետ զրույցում տվեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
«Այն մասնակիցները, որ վճարումներ են կատարել, նրանց տարեկան եկամտաբերությունը շուրջ 12% է: Պետք է լավ գնահատել և, փորձելով մասնակից դառնալ համակարգին, վաղվա ծերության համար լավ երաշխիքներ ստեղծել»,- ասաց նախարարը:
«Այդ սպեկուլյատիվ վիճակը կարող էր շատ ավելի մեծ անկման տաներ, շատ շուտ կարողացավ Կենտրոնական Բանկն իր գործիքներն օգտագործել, և ժամանակավորապես լուծում գտավ այս հարցը»:
Մի քանի օր առաջ ամբողջ ազգով լծվեցինք դոլար գնելու գործին: Դոլար առնում էինք ստացված աշխատավարձով, պահած խնայողություններով, իսկ այդ պահին գումար չունեցող մարդիկ փորձում էին դա անել անգամ վարկ վերցնելով