Դանդաղ ներգործության կենսաթոշակային ականը գործի է գցված։ Ընթանում է հետադարձ հաշվարկը, իսկ հասարակության պատրաստվածության աստիճանը կենաթոշակային ճգնաժամին շարունակում է տարեցտարի թուլանալ։
Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Այսօր՝ ապրիլի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
Թեպետ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը, այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն որոշել է կիրառել ֆինանսական տույժը։
Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ավտոներկրողների հետ:
Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը հրաժարվել է հայկական բեռնափոխադրող «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու իր պահանջից: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 14-ին «Աֆին Լիզինգ Էյ Ջի»-ի դիմումի հիման վրա կարճել է սնանկության գործի վարույթը:
2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար փոխհատուցման ենթակա 115.765,058 հազ. դրամ գումարի վերաբերյալ:
Այսօր՝ ապրիլի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.18%-ով կամ 0.75 դրամով։
Ի պատասխան՝ ՀԷՑ-ը պաշտոնական գրությամբ արդարացել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ի վիճակի չէ կատարել ընթացիկ պարտավորությունները, ունի հսկայական վարկային պարտավորություններ:
2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ:
Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 10-ի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել «ԿԱՏԱ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 796, «ՖՈԲԻԿՍ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 664, «ԷԴՄՈՆ ԱՐՍ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 516 լիցենզիաները:
Հայաստանը՝ այլ երկրների պես, իրավական համակարգի պարբերական վերանայման եւ «մաքրման» կարիք ունի: Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաեւ մարտահրավերները:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ավելի շուտ հասավ կառավարության նիստերի դահլիճ, քան նրա կողմից ուղարկված նամակը։
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես ասում են, գործող իշխանությունը ճանապարհեց փառք ու պատվով։ Ոչ թե անարգանքի սյունին գամեցին վատ աշխատանքի համար, այլ գովասանքով խոսեցին 6 տարիների ընթացքում նրա կատարած «տաժանակիր» աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեցին ու խոստացան պաշտոն տալ։
Կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 9-ի որոշումով գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Երիտասարդական» մասնաճյուղը:
Այսօր՝ ապրիլի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 415.25 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.10%-ով։
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39121155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականը:
ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:
168.am-ի տեղեկություններով՝ անբարեխիղճ վարկառուների ցանկում կան հայտնի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ (կամ նրանց պատկանող ընկերություններ)։
Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:
Հանրությունը վաղուց սովորել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ՝ պարոն Մանվել Տեր Առաքելյանի «սև փիարի» աղմկալի արշավներին, կապված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ ի և «Յունիբանկ» ՓԲԸ ի («Բանկ») միջև տեղի ունեցող դատական վեճերի հետ: Տարիներ շարունակ Բանկն արհամարհել է այդ աղմկալի դրսևորումները, ինչը ռեստորանատերը, թերևս, սխալ է ընկալել:
Ապրիլի 7-11-ը ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,632,177 ԱՄՆ դոլար 414.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 82,952,232 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 31-ից ապրիլ 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար:
Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
«Այսօր Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Եվ եթե մինչև բոլոր քաղաքականները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Բոստանջյանը մեջբերում արեց «Կնքահայրը» ֆիլմից, երբ Դոն Կառլեոնեն ասում է, թե համագործակցությունը դավաճանություն է…
Կան մի քանի «մանրուքներ», որոնք ԲՀԿ ծրագրում դժվար թե շոշափվեն։ Օրինակ` Մաքսային միության հարցը, որին անդամակցությունը բերելու է մաքսատուրքերի բարձրացման, գնաճի ևբնակչության գնողունակության անկման, ինչի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը…