2014թ. առաջին 9 ամիսների արդյունքներով՝ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռըը բացասական է 2 միլիարդ 82.1 միլիոն դոլարով։
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.3%-ով։
Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Կողմերը ևս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հոկտեմբերի 13-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2014թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է 604.1 մլն դրամ ծավալով 65 հիփոթեքային վարկ՝ 2013 թ. սեպտեմբեր ամսվա 1,115 մլրդ դրամ ծավալով 135 հիփոթեքային վարկի փոխարեն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հիդրոէներգիա» ՍՊ ընկերությանը կտուգանի 1 մլն դրամով: Որոշումը նախատեսվում է ընդունել ՀԾԿՀ առաջիկա նիստին՝ հոկտեմբերի 22-ին:
Հոկտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90 մլն 977 հազար 744 դոլար՝ 410.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 103 մլն 327 հազար 390 ԱՄՆ դոլար՝ 411.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Նաիրիտի» ճահճային իրավիճակը փոխելուն ուղղված հաջող քայլ, թերևս, կարող է լինել ՀՅԴ-ի նախաձեռնությունը՝ ստեղծել Ազգային ժողովի հանձնաժողով, որը կուսումնասիրի իրադրությունն ու կփորձի լուծում գտնել: Մնում է հուսալ, որ ՀՅԴ-ականներն իսկապես լրջորեն կզբաղվեն խնդրով ու հենց առաջիկա քառօրյայում հարցը կմտցնեն օրակարգ:
229 հյուրանոցներից 75-ը բաժին են ընկնում Երևանին։ Մարզերի մեջ այս առումով առաջատար են Կոտայքն ու Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում կա 33 հյուրանոցային օբյեկտ։ Հատկանշանակ է, որ ԱՎԾ տվյալներով, հյուրանոցային օբյեկտներ չկան Արարատի և Արմավիրի մարզերում։
Սնունդ գնելու համար ամենից շատ հանրապետությունում ծախսում են Վայոց ձորում՝ ամսական մեկ շնչի հաշվով 23 682 դրամ։
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 34.2 մլն ԱՄՆ դոլար:
Դեռևս ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում Հ.Աբրահամյանն անդրադարձել էր պետական բուհերում համատեղության կարգով դասախոսական աշխատանք իրականացնող պարտադիր կուտակային տարիքի դասախոսների խնդրին:
Ուշագրավ է, որ այս գործով էլ դատավոր է նշանակվել Արա Կուբանյանը, ով բավականին տխրահռչակ հարուստ փորձ ունի «Նաիրիտի» հետ կապված այլ դատական գործերով:
2013 թվականին բաժին է Երևանին բաժին է ընկել Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալի 47.9%-ը (694.7 միլիոն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014 զեկույցից։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.17%-ով կամ 0.71 դրամով։
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևոր, ինչը շուրջ 311 600 ուղևորով կամ 24,2 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Ոսկու նախանշված գնի պայմաններում ընկերությունը տարեկան կվճարի մոտ 40 միլիոն դոլար հարկեր և ռոյալթիներ հանքի շահագործման ողջ ընթացքում՝ սկսած 2017 թվականից:
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
«Յուրաքանչյուր ծախսի տակ պետական միջոցներ են ներդրված և դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»,- նշեց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարված հարկը բյուջետային վերբաշխման արդյունքում հասնում է իր նպատակին: Կարևոր քննարկում ընթացավ Ազգային ժողովի մասնակցությունը ընդլայնելու իմաստով, և ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ պատգամավորները լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես կանոնակարգը կատարելագործելու, այնպես էլ ընթացակարգային և աշխատակարգի փոփոխությունների առումով:
Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով:
Խոսելով իր ներդրումների մասին՝ ՀԿԵ-ն, սակայն, մոռանում է հիշատակել ՀՀ պետական բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդավորման մասին: Այս սուբսիդավորումը հիմնավորվում է ընկերության «կրած վնասներով»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ հոկտեմբերի 27-ին կազմակերպում է տարածաշրջանային համաժողով՝ «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն»
Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրում հստակ գրված է, որ Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև չի լինելու մաքսային սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի կողմից արձանագրված ապրանքները ԵՏՄ-ում չեն անցնում ոչ մի մաքսային գործընթաց, նույնը վերաբերում է հակառակ գործընթացին:
Ձմռան կանխատեսումները չարդարացան: Մաքսային միություն աճապարողները ցնցված են: Նավթի համաշխարհային գների անկումը, մեղմ ասած, անսպասելի էր: Եվ այդ լուրը ստվերում է ամեն ինչ: Հիմա Հայաստանում նավթի բորսայական գների մասին ավելի շատ են խոսում, քան, ասենք, փոխվարչապետության թեկնածուների կամ այդ պաշտոնին ձգտողների մասին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.81 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 200 հազար դոլար։
«Ամբողջ աշխարհում են նվազել տնտեսության զարգացման տեմպերը, այսինքն` չէի ցանկանա, որ ընդհանուր տենդենցները շփոթեինք ժամանակավոր խնդիրների հետ: Իհարկե, դա շատ վնասակար, բացասական ազդեցություն է թողնում, բայց Արևմուտքն ինքը շահագրգռված է բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այն հսկայական շուկա է»,- ասում է Թաթուլ Մանասերյանը: