Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Լիմա՝ Պերու, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2015 թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, միջազգային դրամավարկային և ֆինանսական կոմիտեի պլենար նիստին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումին:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մենո Սնելի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, Եվրոպական ներդրումային բանկի գործադիր տնօրեն Լուկա Լազարոլիի, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս