
Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կկառուցվի

ՀՀ Կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին, որի արժեքը 33 մլն եվրո է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում: