Բաժիններ՝

«Կառավարությունն ինչ-որ չափով կաշկանդված է, քանի որ վատ ժառանգություն է ստացել նախորդ տարիներից»

«2016 թվականի բյուջեն կաշկանդված և զգուշավոր է»,- կարծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ գնահատելով 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, նշեց, որ այն նվազող տենդենց ունի:

Նրա գնահատմամբ՝ ամեն տարվա բյուջեն մյուսի շարունակությունն է. «Երբ մենք խոսում ենք ռազմավարական զարգացումների մասին, բյուջեն պետք է համապատասխան լինի դրան: Եթե մեր բյուջեն նվազող է, ռազմավարական առումով նշանակություն չի կարող ունենա: 2016 թվականի բյուջեն նվազող տենդենց ունի, սա խոսում է այն մասին, որ կան ստորջրյա լուրջ քարեր, որոնք չեն թողնում, որ կառավարությունը լինի ճկուն»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ նախորդ կառավարությունը թողել է վատ ժառանգություն. «Կառավարությունն ինչ-որ չափով կաշկանդված է, քանի որ վատ ժառանգություն է ստացել նախորդ տարիներից: Նախկին կառավարությունը և պետական ինստիտուցիոնալ մոտեցումները եղել են թերի և ոչ արդյունավետ»:

Գ. Մակարյանի խոսքով՝ այն, որ Հայաստանը սոցիալական պետություն է, հստակ երևում է բյուջեի նախագծում. «800 միլիոն դոլարն ուղղված է սոցիալական ուղղությամբ: Սա ահռելի գումար է: Տնտեսական բաժինը գոյություն չունի, կոչվում է՝ տնտեսական հարաբերություններ: Սա էլ էական խնդիր, քանի որ, եթե այսպես շարունակվի, որևէ լուրջ տնտեսական ռեֆորմներ չեն իրականացվի»:

Տնտեսագետը նաև նկատեց, որ 2016 թվականի բյուջեի դեֆիցիտն է շատ բարձր այս տարվա համեմատ. «Նրանից, որ մենք մուտքեր չենք ապահովելու, ստիպված ծախսեր պետք է արվեն, արդյունքում՝ դեֆիցիտն է մեծանում»: Տնտեսագետի խոսքով՝ այդ բյուջեի նախագծում 400 միլիոն դոլարի դեֆիցիտ է նախատեսված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս