ԵՏՄ-ի «բարիքները». ՀՀ-ում ալյուր արտադրելը շահավետ չէ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայ արտադրողները մի նոր խնդրի առաջ են կանգնել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ցորենի ներկրմամբ և ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, ռուս գործընկերները հումքի դեպքում ավելացված արժեքի հարկն իրականում չեն վերացրել, իսկ պատրաստի արտադրանքն ազատ է ԱԱՀ-ից:

«Ստացվում է ինքնարժեքների ահավոր տարբերություն և այդ դեպքում ավելի ձեռնտու է ապրանք ներմուծել, քան ապրանք վերամշակել Հայաստանում: Արդյունքում՝ տեղական արտադրողը տուժում է»,- ասաց Գ.Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ խնդիրը բարձրացվել է կառավարությունում. «Խոստացել են աջակցել, բայց չգիտենք՝ ինչում կաջակցեն: Իրենց որոշումը մեզ չեն ասել»:

Պաշտոնական տվյալներով՝ 2015 թ.-ին Հայաստանում սպառվել է մոտ 200 հազար տոննա ալյուր՝ 2014-ի գրեթե 222.6 հազար տոննայի փոխարեն: Դրանից 2015-ին ներկրվել է 17750.5 տոննա, մինչդեռ 2014-ին ներկրումները կազմել էին ընդամենը 3032.5 տոննա: Այսինքն՝ ալյուրի ներկրումն անցած տարի ավելացել է մոտ 5.8 անգամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29