
Հունվարին ապրանքները թանկացել են 2.2%-ով

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5% գնաճով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 4.5%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.4% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.6% գնանկում:
Մեկ տարվա կտրվածքով սպառողական գները նվազել են 0.4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 4.6%, իսկ ոչ պարենային ապրանքները թանկացել են 1.7%, ծառայությունների սակագները`3.3%: