BMW i-ն կթողարկի լիմիտավորված շարքի էլեկտրամոբիլներ
BMW i ընկերությունը՝ BMW կոնցեռնի ենթաառեւտրանիշը, Mr Porter մանրավաճառի հետ համատեղ կթողարկի լիմիտավորված շարքի էլեկտրամոբիլներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, ավտոմեքենան հանդերձված է մինչեւ 170 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Ժամում մինչեւ 100 կիլոմետրն այն կարող է թափառք վերցնել 7,2 վայրկյանում: Թափքը պատրաստված է մուգ կապույտ գույնով:
Էլեկտրամոբիլը վաճառքի կհանվի փետրվարի 18-ին եւ կներկայացվի մանրավաճառի կայքում, ավտոմոբիլը մատչելի է սոսկ Մեծ Բրիտանիայի տարածքում: Գինը շուրջ 63 հազար դոլար է: «Ապագայում մենք հույս ունենք դուրս գալու այլ շուկաներ»,- վաճառքների սկիզբը մեկնաբանել է Mr Porter-ի ներկայացուցիչը:
BMW i-ն BMW կոնցեռնի ստորաբաժանումն է, որը մասնագիտացած է վառելիքի եւ էլեկտրաէներգիայի փոքր ծախսով հիբրիդային ավտոմոբիլների արտադրության բնագավառում: