Բորսայում դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտնում է, որ հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ. նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն և կայուն զարգացմանը:
Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ տնտեսության ոլորտներից մեկի վրա բավականին դրական ազդեցություն է ունեցել: Խոսքը զբոսաշրջության մասին է:
Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։
«Յունիբանկը» խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ:
Գարեգին 2-ի անունը տեղ է գտել HSBC-ի՝ 2000 թվականի հաճախորդների ցանկում։ Նա փոխկապակցված է եղել «Նորին Սուրբ Օծություն Գարեգին 2-րդ Ներսես» անունը կրող բանկային հաշվի հետ, որի վրա 2006/2007 թվականներին եղել է 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։
Մինչ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, «Էներգոկոր» ընկերությունն էլ գործարանից պահանջում է իր պարտքը:
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 9502.3 հազար լիտր օղի։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013 թվականի համեմատ օղու արտադրության ծավալները նվազել են 402.5 հազար լիտրով կամ 4.1%-ով։
Կասկածներ են առաջանում, որ ՌԴ-ն Հայաստանին պարզապես որպես «պատուհան» կարող է օգտագործել: Այսինքն, ՀՀ-ն եվրապարտատոմս կթողարկի ու նախկինի պես կփակի ռուսական հերթական վարկը:
Փետրվարի 2-6-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,111,239 դոլար 475.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 82,398,272 ԱՄՆ դոլար 477.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
200 միլիոն օգտատեր ունեցող և շահույթով աշխատող Picsart-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից։
Նվազագույն պարենային զամբյուղի գինը ամսվա կտրվածքով 2014 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 32727.5 դրամ։
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։
«Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պետք է անել: Մարդիկ սիրով մնում են, որովհետև բոլորն էլ ուզում են գույքը նորմալ հանձնել, որովհետև ոչ մեկը վերագործարկման հետ կապված հույսը չի կտրում»,- ասաց նա:
Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է։ Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ։
«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»։
ՀՀ կառավարությունը վերջերս աոաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) դեկտեմբերին նվազել են 51.3 միլիարդ դրամով։ Մարդիկ պարզապես գումարը դուրս են բերել բանկերից։
Փետրվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են մինչև 376.21 միլիարդ դոլարի։
ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է կազմել է 1 միլիարդ 574 միլիոն դոլար կամ 26.6%, այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.2%:
Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.4 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել1 1 203 746 զբոսաշրջիկ:
Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Նշենք նաև, որ օգնության մեծ մասը եկել ԱՄՆ-ից (18.4%), Ավստրալիայից (13.2%), Նիդերլանդներից (11.2%) և Չինաստանից (10.8%)։
HSBC ընկերությունը ներկայացրել է 2015թ-ի տասը գլոբալ ռիսկերը` իրենց իսկ խոսքերով, հաճելիից մինչև ամենավտանգավորը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:
Չինաստանի պարտքը 2007 թվականից աճել է մտ 4 անգամ:
Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում: