Բաժիններ՝

Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերը` 81 մլրդ դրամ

Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և Ներքին գործերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2017թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել 81 մլրդ 278.9 մլն դրամ:

Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ ոստիկանության 2017թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 36 մլրդ 413 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում` աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները 2017թ. ծրագրավորվել են 31 մլրդ 658.9 մլն դրամի չափով, որը 2016թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3.2 մլն դրամով:

Փրկարար ծառայությանը 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 7 մլրդ 428.9 մլն դրամ, որից աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները` 6 մլրդ 633.3 մլն դրամի չափով:

Քրեակատարողական ծառայության 2017թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 8 մլրդ  525 մլն դրամ, որից աշխատողների աշխատավարձեր և հավելավճարները` 6 մլրդ 26 մլն դրամի չափով, որը 2016թ. պետական բյուջեի նկատմամբ կրճատվել է 301.4 մլն դրամի չափով:

Ազգային անվտանգության ծառայության 2017թ. պահպանման ծախսերը նախատեսվել է 19 մլրդ 941.5 մլն դրամ, որից՝ 19,790.0 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 151.5 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը, իսկ աշխատողների աշխատավարձեր և հավելավճարները` 16 մլրդ 225.6 մլն դրամի չափով:

Պետական պահպանության ծառայությանը 2017թ. նախատեսվում է 2 մլրդ 728.6 մլն դրամ, որից աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները` 2 մլրդ 119.8 մլն դրամի չափով, որը 2016թ. պետական բյուջեի նկատմամբ ավելի է նախատեսվել 3.7 մլն դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս