2015թ-ի հուլիսի 27-31-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 207,700,651 դոլար 478.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 216,900,884 ԱՄՆ դոլար 478.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սրմաքեշի հետ, և նա առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այցելել է Գյումրի: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը պետությունը էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց կվճարի «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
Փաստն այն է, որ հոսանքի թանկացման բեռը մեր ուսերին է լինելու՝ անկախ նրանից, թե մեր պաշտոնյաները դրան ինչ ձևակերպում կտան։
Մրգի արտահանմամբ զբաղվող որոշ գործարարներ ահազանգել էին 168.am-ի խմբագրություն, որ մրգով բեռնված ավտոմեքենաները Հայաստանի անցակետում կշռելուց հետո վրացական անցակետում խնդիրներ են առաջանում քաշի հետ, այսինքն՝ վրացական կշեռքները այլ տվյալ են ցույց տալիս:
Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:
«Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը:
Վաղը՝ օգոստոսի 1-ից, Հայաստանում գործելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Թեև առայժմ, մինչև միջազգային աուդիտի ավարտը, սպառողների փոխարեն այդ 7 դրամ բարձրացումը վճարելու է ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող ակցիաներն ավելի մեծ թափ կստանան:
2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով:
Սեպտեմբերի 14-ին Վիեննայում կայանալու է ՄԱԳԱՏԵ-ի հրավիրած խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն ու անվտանգության խնդիրները: Այս մասին այսօր Հանրային խորհրդում էներգետիկ խնդիրների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք:
«Սեպտեմբերին, հոկտեմբերին սպասվում է գերպայթունավտանգ վիճակ: Որպես ՀԽ անդամ, որպես տեսած մարդ, պետք է կանխել լարվածությունը»,- ասաց Ա.Սադոյանը:
ՀՀ կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին
Գյուլումյանին զանգահարել է անձամբ Երվանդ Զախարյանը, անպատվել, բղավել է նրա վրա, թե ինչու է ընդունել մարդկանց, իսկ Գյուլումյանն էլ արդարացել է, թե Վահան Հայրապետյանն է իր մոտ բերել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 30-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478 դրամ։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ հետաձգվել են անորոշ ժամանակով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին:
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության արդյունավետությունը պետք է գնահատել տնտեսական թվերով:
Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ
Այսօր կառավարության նիստում սահմանվեցին ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:
«Նախավերջին օրն է, այսօր էլ եթե 300 հոգի ստանան, կլինի, որ ընդամենը 900 մարդ է ստացել: Իսկ մյուսներին ե՞րբ են փոխանցելու: Էդ աստիճանի սեփական խոսքը անարգել կարելի՞ է, որ անում են վարչապետը, նախարարը՝ իրենց նախագահով հանդերձ: Ո՞նց կարելի է, չի կարելի»,- 168.am-ին ասաց գործարանի լրատվականի նախկին ղեկավար Անուշ Հարությունյանը:
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015 թվականի համար նավթի տարեկան միջին արժեքը 1 բարելի դիմաց կանխատեսում է 57 դոլար մակարդակում: Այս մասին ասվում է «Հումքային ապրանքների գնի կանխատեսում» զեկույցում, որը հրապարակված է ՀԲ-ի կայքում:
Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 50.7, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էքում գրառում է կատարել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.08%-ով կամ 0,37 դրամով։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: