Բաժիններ՝

Հաջորդ տարի սահմանամերձ համայնքներին կհատկացվի մոտ 928.9 մլն դրամ

Այսօր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց համայնքային բյուջեներին հատկացումները:

Ըստ նրա` ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաները կկազմեն 48 մլրդ 68.3 մլն դրամ, սահմանամերձ համայնքներին պետական աջակցությունը՝ շուրջ 928.9 մլն դրամ, համայնքներին բնապահպանական սուբվենցիաները` 137.6 մլն դրամ, Երևանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար սուբվենցիաները՝ 8.3 մլրդ դրամ:

«Վերջերս Ազգային ժողովը հավանություն տվեց համահարթեցման մասին նոր օրենքին, որով ենթադրվում է, որ անցումային փուլում կլինեն ավելացման մասով նոր մոտեցումներ, որ հաջորդ տարվա համար կազմել է 940 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս