Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին:
Նախատոնական վարկերի ու ավանդական բդի դեմ տարվող բոլոր ճակատամարտերն ի վերջո պարտությամբ են ավարտվելու: Մենք բավական հին ու նույնքան պահպանողական ազգ ենք: Մեր կյանքում նույնիսկ պարբերաբար կազմակերպվող ընտրություններն ԱԺ-ի կազմը չեն փոխում: Ո՞ւր մնաց, որ մեկ-երկու հորդորով կամ մեկ-երկու տասնամյակ տևող տնտեսական ճգնաժամի պատճառով փոխենք Նոր տարին նշելու ազգային ավանդույթները:
«Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան
Օրինագծով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ:
«Հայկական դրամը կհայտնվի ուժեղ ճմշման տակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկմանը, ՌԴ-ի արժույթի շուկայում հնարավոր խուճապին և դրա ազդեցությանը ՀՀ արժույթի շուկայում տիրող իրավիճակի վրա:
2014թ. ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 23 հաշվետվություն, որոնցից 2-ը պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով ՎՊ 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:
Այո, եթե հավատանք մեր պաշտոնյաներին` Սահմանադրության ընդունումից հետո այդպես էլ լինելու է։ Ճիշտ է, դա չի լինի մեկ ամսից կամ մեկ տարուց. դեռ հարկավոր է օրենսդրությունը կարգի բերել, մեխանիզմներ մշակել և այլն, իսկ դա ժամանակ է պահանջում։ Սակայն, որ դա մի օր տեղի կունենա` հաստատ է։
Հայաստանը Համաշխարհային բանկից ևս 50 մլն դոլար վարկ կվերցնի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
«Չի եղել որևէ վարկային պայմանագիր, որի հետ կապված մութ պատմություններ չլինեն, որի հետ կապված աղմուկ չլինի, որի հետ կապված ստվերային խոսակցություններ չլինեն, ստվերային գումարներ, և այլն: Եվ այս ամենը բնական է, որ պիտի բերեր-հանգեցներ նրան, որ չկա վստահություն ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի շրջանում, որ այս վարկը ևս ծախսվելու է արդյունավետ, կամ մյուս հերթական վարկը կծախսվի արդյունավետ: Որևէ վարկ հակապետական նպատակով չի վերցվում, որևէ տեղ չի գրվում, որ՝ այս վարկը մենք բերում ենք թալանելու, գողանալու համար, այսքան գումար կհատկացվի խորհրդատու կազմակերպություններին, կամ այսքան գումար ատկատ կարվի հատկացնող կազմակերպությանը»:
«Ուզեն թե չուզեն, հետխորհրդային երկրները, այդ թվում` Հայաստանը, իրենց տնտեսությամբ կապված են ռուսականին և ազդվում են այդ շուկայում տեղի ունեցող բացասական զարգացումների արդյունքում, ընկերություններ են փակվում»,- ասում է ՌԴ-ի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։
Հայաստանը 2014 թ. արդյունքներով գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը
Հայաստանը 300 մլն դոլար վարկ կստանա Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից:
Գործնականում գյուղապետը, նրա եղբայրները, իրենց քենիներով, տեգրերով, տալերով, զոքանչներով, աներներով, պապի-տատիով կոոպերատիվում կունենան, մեղմ ասած, ավելի քան 50 տոկոս փայամաս: Գյուղի մյուս բոլոր բնակիչները` 50-ից պակաս: Օրենքը ոչ մի սահմանափակում բարեկամների մասնակցության համար չի սահմանում: Ու կսկսեն այդպես «կոոպերացված» հող մշակել ու բերք ստանալ:
«Ուզեն, թե չուզեն հետսովետական երկրները, այդ թվում՝ Հայաստանը, իրենց տնտեսությամբ կապված են ռուսականին և ազդվում են այդ շուկայում տեղի ունեցող բացասական զարգացումների արդյունքում, ընկերություններ են փակվում: Մենք փորձում ենք այդ ազդեցությունը մեղմացնել ժամանակ առ ժամանակ, կօգնենք անհրաժեշտության դեպքում, բայց դրան բոլոր ՌԴ-ի հետ կապված երկրները պետք է պատրաստ լինեն»:
Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:
«Սա հեղափոխական բնույթ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է: Բայց օրենքների իրականացման համար պայմաններ են պետք: Կոոպերատիվների ստեղծման մասին տարիներ շարունակ խոսում ենք, բայց ինչո՞ւ հիմա բերվեց այս օրենքը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը:
«Տնտեսության վրա սրա ազդեցությունը բացասական կլինի, որովհետև մեր կարևորագույն խնդիրը դառնում է վստահության բացակայությունը. ներդրողների համար մենք անվստահելի երկիր ենք»,-ասաց նա:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երբ ՀՀ-ն պետք է անդամակցեր ԵՏՄ-ին, փաստարկ կար, որ ՀՀ արտադրած կոնյակն ու գինին այն որակը չունեն, որ ԵՄ-ում մրցունակ լինեն և լավ է, որ գնանք ԵՏՄ և շարունակենք անորակ ապրանք արտադրել: Սակայն, ըստ նրա, ԵՏՄ-ն ընդունել է ԵՄ նույն չափանիշները և պահանջում է ԵՄ չափանիշներին համապատասխան արտադրանք: Է.Մարուքյանի խոսքով՝ այս չափանիշները առկա էին Ասոցացման համաձայնագրում, որ հերթով հիմա բերվում է և ԱԺ-ն ընդունում է:
«Մի կողմից՝ մենք ցանկանում ենք կարգի բերել ընկերությունը, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա ռազմավարական ակտիվ է հանրապետության համար, որն ազդում է երկրում ներդրումային կլիմայի վրա: Վստահ եմ, որ մենք կարող ենք այն փոխել»:
«Մեր առջև լրջագույն խնդիր է կանգնած՝ ո՞նց անենք, որ ՀՀ-ում ստեղծենք որակով արտադրանք ու ծառայություն, որ պահանջված լինի: Եթե չենք կարողանում ստեղծել նման արտադրանք, ուրիշի վրա պետք չի բարդել մեր չարածը»:
Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, ասաց, որ դա բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ Թուրքիայից 250-270 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում.:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը ազատվեն ԱԱՀ-ից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք Արցախի հետ սահմանի՞ն էլ է դա վերաբերում:
«Ասում են՝ համակարգում պետք է տարանջատում դրվի, թե որ ուղևորը ուր է գնում: Համակարգը չի կարողանում սպասարկել և ըստ ուղևորի ներկայացրած կտրոնի ներսում չեն կարողանում հաշվառել և հարկերը տարանջատել, որովհետև մի դեպքում պետք է հարկ վճարվի, մյուս դեպքում ոչ: Նախատեսում են օդանավակայանում տարանջատել գոտիները, բայց դա ընդւնելի չէ: Մեր քաղաքացիները պետք է հնարավորոթյուն ունենան այնտեղով ճանապարհորդելիս առևտուր իրականացնել»,- ասաց փոխնախարարը:
«Այսօր մենք դարձել ենք ագրարային երկիր, արտաքին պարտքը հինգ միլիարշից անցել է, բայց ո՞ւր են գնում այդ փողերը: Թող տան գյուղացուն: Այն մեծ շուկան, որ բացվել է, մենք պատրաստ չենք մտնել այդ շուկա»: Լ. Խաչատրյանի խոսքով, ներդրումների նորմալ մթնոլորտ է պետք է ստեղծել Հայաստանում. «Մենք կորցնում ենք մեր հին շուկաները, նորը ձեռք չենք բերում, պետք է պետական աջակցություն»:
Global Financial Integrity (GFI) միջազգային հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցը: Ըստ դրա` 2013թ. ՀՀ-ից անօրինական ֆինանսական հոսքերի ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն դոլար, որը 2012 թ. համեմատ` ավելի է 563 մլն դոլարով:
Ռուսաստանյան երկնագույն վառելիքի հսկա «Գազպրոմ» ընկերությունը տարածաշրջան գազի մատակարարման նոր սխեմաներ է մշակում` կուլիսային բանակցություններ վարելով։ Վերջին ամիսների ընթացքում հատկապես իրարամերժ ու կասկածելի են «Գազպրոմ»-Վրաստան բանակցություններին հաջորդող հայտարարությունները։
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը:
«Ի՞նչ է նշանակում՝ անօրինական ֆինանսական արտահոսքեր: Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ անօրինական: Այսինքն՝ օրենքներով սահմանված կարգով շրջանցո՞ւմ են»,- 168.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Global Financial Integrity կազմակերպության «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցի մասին, ըստ որի՝ Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքի տարեկան ցուցանիշը կազմում է միջինը 983 մլն դոլար։
Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև՝ ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով: