Բաժիններ՝

«Դուք ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ` ծաղիկ». Արամ Մանուկյանը՝ ԿԲ-ի մասին

2017թ. բյուջեի նախագիծն արտացոլում է կառավարության ծրագիրը: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում նախագծի քննարկումների ժամանակ արեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ըստ նրա` շեշտը դրվել է եկամուտների արդյունավետ ծախսման և օպտիմալացման վրա, 18%-ով կրճատվել են տրանսպորտային ծախսերը, 8%-ով` կապի, 26%-ով` կապիտալ ծախերը, շատ փոքր աճ կա միայն աշխատավարձի ֆոնդի մասով:

«Դուք ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ` ծաղիկ,- ԿԲ աշխատանքից դժգոհեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ընդգծելով, որ 35% աղքատության պայմաններում ԿԲ 820 աշխատակիցներ միջինում 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ԿԲ-ն ունի 31 ծառայողական մեքենա, տարեկան 20 հազար դոլար ծախսում է՝ ամսագրերի, ևս այդքան՝ գրականություն ձեռք բերելու համար,- Երկրի ընդհանուր թշվառության ֆոնի վրա չի բռնում, չի կպնում»:

Ն.Երիցյանը հայտարարեց, թե ԿԲ-ն կառավարման առումով կարող է օրինակ հանդիսանալ այլ կառույցների համար: Ըստ նրա` իրենց մասնագետները, մասնավոր հատվածին համարժեք, նույն խորությամբ վերլուծություններ են իրականացնում, այն դեպքում, երբ նման կանխատեսումները մի քանի հազար դոլար արժեն. «Մեր ձեռք բերած գրականությունը բավականին թանկ է: Դրանից չօգտվել նշանակում է՝ դառնալ հետամնաց: Բավականին զսպված են մեր ծախերը, եթե համադրենք մեզ նման երկրների ԿԲ-ների հետ: Բանկային համակարգի և ԿԲ միջին աշխատավարձի անջրպետը գնալով մեծանում է, բայց մենք զերծ ենք մնացել այս տարի աշխատավարձը զգալի բարձրացնելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս