ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների քանակը և կառուցվածքը՝ 2015թ դեկտեմբերի տվյալներով։
«Թղթային ու ռեֆորմային դրույթները լրիվ այլ են, քան իրական կյանքը: Մենք «Dօing business»-ում ոչ առաջ գնալն ենք զգում, ոչ հետ գնալը: Կլինենք 34-րդ տեղում, թե կգանք 24-րդ կամ 25-րդ տեղ, անցած տարի 49-րդն էինք, էականորեն մենք չենք նկատում, և դրանից ո՛չ ներդրումներն են ավելանում, ո՛չ բիզնեսի իրավիճակն է կարգավորվում, ո՛չ էլ փակվող ձեռնարկությունների թիվն է կրճատվում»:
Դոլարայնացման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի դեկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է։
Փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32 մլրդ դրամ
Ինչի՞ համար է այս հանձնաժողովը, ինչո՞ւ են հարկատուներն այն պահում, եթե պատասխանների փոխարեն՝ այն միայն հարցեր է առաջացնում։ Ի դեպ, այդ հարցը կարելի է նաև վերաձևակերպել՝ ուղղելով արդեն բենզին ներմուծողներին՝ որքան է բենզինի ինքնարժեքում կազմում համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի «լռության» կամ անիմաստ ուսումնասիրություններ անելու գինը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը:
Նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
ՕԿԱԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը
Վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին:
«Ամեն օր բացվում են հնարավորություններ, սակայն մենք անընդհատ պատրաստ չենք»
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Գովազդի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:
«Դա ածանցյալ ինստիտուտ է՝ «Doing business»-ում հորիզոնականը փոխել դեպի վերև: Բնականաբար, դա ցանկացած երկրի համար կարևոր ինստիտուտ է, սակայն ոչ թե իշխանություններն աշխատում են այդ սանդղակում ավելի բարձր դիրք ունենալ, այս որոշումը դրա համար չի արված, այլ այս միջոցառումները կարող են բերել դիրքի բարձրացում»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն արդեն զգալիորեն դրսևորվում է Հայաստանի ֆինանսական շուկայում։
Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Մինչ նաիրիտցիների նախկին (ովքեր պահանջում են վերագործարկել «Նաիրիտը») ու ներկա (ովքեր պահանջում են վճարել 3 ամսվա կուտակված աշխատավարձի պարտքը) աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցերը՝ գործարանում նոր զարգացումներ են տեղի ունենում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
«Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,- ասաց Ռիչարդ Միլզը:
Հայաստանում բանանի ներկրման շուկան գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում, որտեղ իրականացվել և ներկայում էլ իրականացվում են ուսումնասիրություններ: «Այդ շուկա մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակումներ չկան, եթե կլինեն տնտեսավարողներ, որոնք կարող են ավելի էժան գներով բանան ներկրել, ապա կարող են այդ ծրագրերն իրականացնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Արտակ Շաբոյանն ասաց, որ այս պահին չի կարող ներկայացնել, թե ինչ գնով է «Ռոսնեֆտ» ընկերությունը բենզինը վաճառում հայկական ընկերություններին, սակայն դիմելու դեպքում կարելի է ստանալ այդ տեղեկավությունը: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ հարկերն էական ազդեցություն են թողնում գնագոյացման վրա:
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար,
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Պարոն Սարգսյան, այս մի կիլոմետրի համար որ 120 հազար է չափագրողն ուզում, ի՞նչ հարց է լուծելու, որ 120 հազար դրամ փող ենք վճարելու մի կիլոմետրի համար: Գազի գիծ է, պիտի չափագրի: Դա մրցույթո՞վ եք արել, թե՞…»:
Հայաստան-Իրան կապերն առավել բազմակողմանի ու խորը դարձնելու ուղղությամբ փոխադարձ այցելություններ, մշակութային միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:
Disney ամերիկյան կորպորացիան հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ընկերության համար ավարտվել է հունվարի 2-ին, ռեկորդային շահույթի մասին:
Իրանը մտադիր է բիզնես վարել եվրոյով, յուանով ու մյուս «ուժեղ» արտարժույթներով կատարած հաշվարկներով, այլ ոչ թե դոլարով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Իրանի նավթի փոխնախարարի պաշտոնակատար Մասուդ Հաշեմիան Էսֆահանին:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի գույքը վաճառվել էր ընդամենը 20-օրական կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում
Օրական 1 միլիոն դոլար ծախսելու դեպքում Բիլ Գեյթսին 218 տարի է պետք իր ողջ կարողությունը ծախսելու համար: Բիլն ասում է՝ նորմալ է, երբ մարդիկ ուզում են ունենալ միլիոն դոլար, սակայն հասնելով ավելիին՝ հասկանում ես, որ առանձնապես ոչինչ չի փոխվում:
«ԵՏՄ-ից ապրանքների ներկրումների հետ կապված՝ մենք միշտ էլ խնդիրներ ունեինք, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի հետ կապված, որ մի անգամ այնտեղ է ԱԱՀ գանձվում, մի անգամ էլ Հայաստանում է գանձվում: Արդյունքում՝ ապրանքը բավականին թանկանում է: Ընդհանուր մաքսային տարածքի տրամաբանությունը, որ ապրանքը որտեղ վերջնական իրացվում է, այնտեղ պետք է ԱԱՀ վճարվեր, դա չի աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունը, որ ՀՀ-ում անօրինական հարկ է գանձվում: