Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
ՎՏԲ-Հայաստան Բանկն 2016թ.-ի 9-ամսյա տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասին
ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ –ն անդամակցեց միջազգային ֆինանսական խմբին 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՀԲԸ–ն ` «ՎՏԲ –Բանկ ՓԲԸ»-ն, տնօրինում է ՎՏԲ –Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100% –ին: Բանկն ավանդաբար ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջնորդների թվում ըստ հիմնական ցուցանիշների: Բանկին է պատկանում երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ
ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ