Թեև արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին, այնուամենայնիվ, պանրի արտահանում Ռուսաստան նույնպես չի իրականացվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների ասոցիացիայի նախագահ Արմեն Գիգոյանը:
«Այնքան մեծ է տարբերությունը՝ իրականությունը թղթերի վրա գրվածից, որ մարդիկ այդ օրենսդրական դաշտի հիման վրա կարող են գալ փորձել ՀՀ-ում գործունություն ծավալել, բայց հետո իրականության հետ առնչվելով՝ տեսնեն, որ օրենքը մի բան է ասում, իսկ պրակտիկ կյանքն այլ բան է»:
Հայաստանի վիճակագիրները հաշվարկել են, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ ամսվա ապրուստի համար: Անցած տարվա 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի նվազագույն կարիքների համար հարկավոր է ամսական 30 հազար 742.2 դրամ, իսկ որպեսզի մարդը կարողանա վճարել նաև էլեկտրաէներգիայի, գազի ու կոմունալ այլ ծախսերը, այդ թվում՝ հագուստը, վիճակագիրների կարծիքով, կբավարարի ամսական 54 հազար 413.6 դրամը:
Ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրին Twitter-ում տեղադրել է տեսագրություն, որի արդյունքում հարստացել է 12 միլիոն դոլարով՝ շնորհիվ weightwatchers ընկերության բաժնետոմսերի թանկացման, հաղորդում է ANI Newsը:
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ոլորտի անկումն անհերքելի է: «Պահանջարկի անկում կա ընդհանուր առմամբ, որովհետև, որպեսզի առողջացում գնա, բավականին լուրջ մոտեցում է պահանջվում, մասնավորապես՝ բանկային համակարգում, ֆինանսական շուկայում, հիպոթեքի պայմանների արմատական փոփոխություն է պետք, մինչդեռ բացարձակ ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ»։
Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:
Հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.
2015թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել1 մլն 192 հազար 120 զբոսաշրջիկ կամ 2014թ. նկատմամբ ցուցանիշը նվազել է 1%-ով:
Հայաստանը լիովին կամ հիմնականում համապատասխանում է ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներից թվով 35-ին
Ըստ տնտեսության ոլորտների՝ հարկային մուտքերի մեծ մասը բավարարել է արդյունաբերությունը (21%), որին հաջորդում են ներքին առևտրով և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները։ Այս երեքի վճարած հարկերը կազմում են խոշոր հարկատուների վճարած հարկերի ուղիղ կեսը։
Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում միայն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 610 մլն դոլարի եկամուտ։
«Ամեն գյուղ կունենա իր փոքրիկ արևային գործարանը։ Հայատանում ու ԼՂՀ-ում կարելի է ստեղծել այդպիսի 500 գործարան։ Դա կլինի համակարգ, որը ամռանը կծառայի գյուղամթերքների մշակման համար, իսկ ձմռանը` դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման: Կից կարող է գործել նաև բաղնիք-լվացքատուն: Գործարանի արժեքը 500 հազար դոլարից 1 մլն դոլարի սահմաններում է` կապված գործարանի չափերից»։
Որոշմամբ առաջարկվում է «[email protected]» փոխարինել «www.e-gov.am» կայքով
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց գործող 4 հարկային տեսչությունների փոխարեն ստեղծել երկուսը: Կմիաձուլվեն Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Կոտայքի և Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները: Կկազմավորի Կոտայիք հարկային տեսչություն, որի կենտրոնը կլինի Աբովյան քաղաքը, ինչպես նաև Արմավիրի տեսչությունը, որի կենտրոնը կլինի Էջմիածնում:
Ռուբեն Վարդանյանը ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
Հունվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բելառուսի Հանրապետության Մոգիլև մարզի գործարարների հետ:
Տնտեսությամբ հետաքրքրվող լրագրողի համար այս շաբաթը եզակի էր: Տեղեկատվության առումով: Մեր տնտեսության մասին բավական շատ պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց: Օրինակ՝ «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրենը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ հասարակական պատկերացումները սխալ են:
Դատելով բանկային համակարգի ցուցանիշներից՝ հաճախորդները բանկերին ավելի շատ են վստահում, քան բանկերը՝ հաճախորդներին։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, որոշում է կայացվել ստեղծել եռակողմ մեխանիզմ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆեքչին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար խադուրիի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ առևտրային բանկերում հաճախորդների հաշիվների և ավանդների մեծությունը 2015-ի տարեվերջին կազմել է 1 տրիլիոն 910.8 մլրդ դրամ՝ տարեսկզբի 1 տրիլիոն 695.7 մլրդի դիմաց։
Այս տարի ՀՀ կառավարությունը կշարունակի հողօգտագործողներին սուբսիդավորված պարարտանյութերի և վառելանյութի տրամադրումը: Հարցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կներկայացնի հունվարի 29-ի կառավարության նիստում:
Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 42.6 մլրդ դրամի հարկերով։
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նոր է ստեղծվել, նաև կարծել, որ մի խորհրդով կարելի է նվազեցնել կոռուպցիան, դա բավականին միամիտ կլինի: Իհարկե, մի խորհրդով, ընդ որում՝ բավականին սահմանափակ դասականորեն ընդունված հակակոռուպցիոն անկախ մարմինը, որ շատ երկրներում ստեղծվեց՝ Սինգապուր, Հոնկոնգ, որտեղ շատ մեծ առաջընթաց գրանցեցին և դարձան առաջիններից աշխարհում, այդպիսի մարմին, բնականաբար, դա չի հանդիսանում»:
C-QUADRAT Ampega ակտիվների կառավարիչ կազմակերպության գործադիր տնօրեն Արման Վարդանյանի խոսքով ակտիվներով ապահովված արժեթղթերի մեկնարկը ևս մեկ քայլ է դեպի կապիտալ շուկաների խթանման գործում: «Նման թողարկումների շարունակականությունը կենսական նշանակություն ունի իրական տնտեսության և ֆինանսական ոլորտի միջև կապերի ստեղծման համար` տրամադրելով լրացուցիչ ներդրումային հնարավորություններ երկրում երկարաժամկետ ներդրողների համար», – ասել է նա:
Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2015 թվականի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ ՀՆԱ-ի աճը, իհարկե, դեռ չի հրապարակվել, սակայն պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որի հիման վրա կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև տնտեսական աճի ցուցանիշի մասին։
«168 Ժամի» հետ զրույցում գործարար հանդիպմանը ներկա բելառուսցի գործարարները չկարողացան հստակորեն մատնանշել, թե ինչպես է զարգացել իրենց համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո։
Հայաստանում գործում է շատ լավ հղկված մի մեխանիզմ, թե ինչպես ոչնչացնել և հողին հավասարեցնել զարգացող հզոր արտադրություն ունեցող ձեռնարկություն: Դժվար է գտնել մի գործարարի, որ վարկային պարտավորություն չունենա, նաև դժվար է գտնել մի ձեռնարկություն, որտեղ հարկային ստուգումները որևէ բացթողում չհայտնաբերեն:
«Այսօր Ձեզ համար կազմակերպվել է կանադական երեկո, որտեղ կարող եք փորձել մսամթերք և կանադական գինիներ»,- այսօր հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել: