Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Գևորգ Պետրոսյանի և Վարդան Բոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ:
Անցած չորս տարիներին Չինաստանի տնտեսությունը տարեկան աճել է միջինը 7,2 տոկոսով, համաշխարհային տնտեսության մեջ նրա տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը:
Չինաստանի տնտեսությունը կարող է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը:
Գործարար Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրենց պատկանող տարածքում ապօրինություններ է կատարում՝ փորձելով խափանել իրենց ծրագրի իրականացումը։
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody’s, Standard, Poor’s և Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:
«Ես միշտ ասում եմ, որ չկա անվճար ոչինչ։ ՀՀ-ի միջոցով ԵՄ-ն ավելի կմոտենա Իրանի շուկային։ Իրանը և Ադրբեջանն ԱՀԿ անդամ չեն, և այս առումով Հայաստանը կարող է լինել իդեալական ճանապարհ, որ Իրան-ԵՄ հարաբերությունները մերձենան»:
Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով: Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը թեև ԵԱՏՄ-ի անդամ է, երկրի ընդհանուր քաղաքականությունն է` հավասարակշռություն պահպանել ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Եվ հայերի որոշումն է, թե ում հետ կցանկանան բիզնես վարել։ Մեր դերն է` իբրև կենտրոն, օգնել առկա բիզնեսներին՝ դառնալու ավելի մրցունակ` անկախ նրանից, թե ում հետ կհամագործակցեն՝ ամերիկացիների՞, եվրոպացիների՞, թե՞ եվրասիացիների»։
Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման
Որքան է լինելու տնտեսության առանձին ճյուղերի նպաստումը տնտեսական աճին։
«Հայկական կողմը գտնում է, որ ԱԷԿ-ի գործող բլոկը, այսպես թե այնպես, պետք է աշխատի իր երաշխիքային ժամկետը և 2026 թ. հանվի շահագործումից։ Դա մեր պարտավորությունն է և բխում է մեր շահերից։ Եվ շատ լավ է, որ Եվրոպան, ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը օժանդակեն Հայաստանին այդ գործում»։
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 308 մլն դոլար կամ 3 տրլն 17.8 մլրդ դրամ։
2017թ-ի հոկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
2017 թվականի հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 189 928 դրամ։
2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 367,5 մլն դոլար կամ 2,1 տրիլիոն դրամ։
Հարկաբյուջետային քաղաքականությունն ունի, այսպես կոչված, «ոսկե կանոններ», որոնցից շեղումը երկարաժամկետ հեռանկարում խնդիրներ է ստեղծում տնտեսության համար։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Տարվա 4 եռամսյակներից 3-ն արդեն ամփոփված են, և սա արդեն բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում ենք գտնվում և ինչ ենք ունենալու տարվա արդյունքներով։
«Գումարներ կան, որ մենք ծախսում ենք և արդյունք չենք ստանում, նաև գումարներ կան, որտեղ կառավարչական ծախսերը շատ են, և գումարներ կան, որոնք պետք է արդյունավետ օգտագործվեն»:
Հարցին` ի՞նչ է լինելու, եթե նոր պարտք չի վերցվում, բայց փոխարժեքի տատանման հետևանքով՝ այն անցնում է 60%-ը, Ա. Ջանջուղազյանը պատասխանեց, որ այսօրվա գործող կանոնը սահմանված է 2008թ.-ին, երբ պարտքը 13-14% միջակայքում էր և չափազանց հեռու էր 60%-ից. «Այսօր հեղհեղուկ է պատասխանը, իրավական դաշտում պետք է գնահատական տրվի և կանոնը կտարածվի դրանից հետո կատարվող գործարքների վրա»:
Հաջորդ տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը նախատեսվում է 0.4%` այս տարվա 0.6%-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.82%-ով և կազմել 51.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.75%-ով և կազմել 57.75 դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է: Այս մասին այսօր , լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ խոսելով Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու հարցի մասին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը: Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով:
ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 481.73 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: