Ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտներից մեկն է։ Վերջին 10 տարիների տվյալների ամփոփումը ցույց տալիս, որ ծառայությունների ոլորտի աճը միշտ բարձր է եղել ՀՆԱ-ի աճից։ Այսինքն՝ այս ոլորտն ավելի արագ է աճել, քան ընդհանուր տնտեսությունը։
Հայաստանի Համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 տոկոսով: Վերջին չորս տարիների կտրվածքով այս ցուցանիշն ամենաբարձրն է. 2014թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել էր 2.5 տոկոսով, 2015 թվականին`4 տոկոսով, իսկ 2016թ.`3.5 տոկոսով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում կայացվել է գումարի գանձման 5232 որոշում` 18.028 միլիոն դրամի չափով, բռնագանձման 588 հայց՝ 605 միլիոն դրամ հայցագնով և պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին 542 դիմում` 8.808 միլիոն դրամ պահանջով:
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուները, այսպիսով, ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 69.4%-ը (այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 836.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները։
ՀՀ կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին կհատկացնի 1 մլրդ 665 մլն 144 հազար դրամ: Կառավարության հավանությանն արժանացած նախագծով նշված գումարից 389 մլն 203 հազար 500 դրամը կուղղվի աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների, իսկ 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամը` պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների համար:
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ Էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։
Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնությամբ և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդի ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Ներդաշնակ համակարգի գործնական կիրառում» խորագրով, որի նպատակը Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցների շրջանում սակագնային դասակարգման կարողությունների բարձրացումն է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ համապատասխան մարմիններին հանձնարարեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը: Սա կարելի է ինչ-որ առումով աննախադեպ քայլ համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում անգամ նման որոշում դեռ չկա:
«Ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ մեր տնտեսական վիճակը պետական պարտքի առումով վատացրեցինք, որևէ ձևով չկարողացանք լուծել գործազրկության հարցը, և որևէ ձևով չլուծվեց նաև աղքատության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է՝ Հարկային նոր օրենսգիրքը հունվարից նոր խնդիրներ կստեղծի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի լավ բան չի եղե՞լ: Ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ ավելի վատ եղավ:
Պետական եկամուտների կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ-ն էներգետիկայի համար կառավարման ծրագրի և այլ գործընկերների հետ համատեղ այսօր՝ նոյեմբերի 8-ին, անցկացվեց «Եմ-ն էներգետիկայի համար (Eu4energy) բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» միջոցառումը։
«5-րդ դասարանցուն էլ հարցնես, թե որն է Հայաստանի առաջնային խնդիրը, կասի՝ արտագաղթը. խնդրում եմ՝ մի տող ցույց տվեք, որն ուղղված է այս խնդրի կարգավորմանը, անգամ այդ մտահոգությունը չկա։ Մեր երկիրը, մեր տնտեսությունը բախվել է հետևյալ խնդիրների հետ՝ մենաշնորհներ, կոռուպցիա, սոցիալական խայտառակ վատ վիճակ»։
«Յունիբանկ» ԲԲԸ-ում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն 06.11.2017թ.-ից Վարչության նախագահի տեղակալ- Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն, Վարչության անդամ Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է բանկի Վարչության նախագահի ժ/պ:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, թեև ըստ նրա՝ կառավարությունն ունի կարճաժամկետ կյանք, ինչն ազդել է բյուջեի նախագծի վրա։
«Անհնար է մեկ տարում բոլոր հարցերին լուծում տալ: Կարևորը քայլերի հաջորդականությունն է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումները:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին:
Կենտրոնական բանկը հաջորդ տարի հերթական անգամ փող կտպի: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ՀՀ Կենտրոնական բանկը կդառնա նաև երկրում ֆինանսական կայունության երաշխավորը: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: «Նախկինում գների կայունությունն էր, հիմա նախագծով ներմուծվում է նաև ֆինանսական կայունությունը»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահ Գագիկ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:
«2018 թվականին միայն կրթության ոլորտին 126.7 միլիարդ դրամ է տրամադրված, որը 600 միլիոն դրամով պակաս է 2017 թվականի հատկացումներից, իսկ նման տարբերությունը ցույց է տալիս իշխանությունների դիրքորոշումը կրթության նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում՝ Շվեյցարիան (249.1 մլն դոլար)։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստան է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը: