Ֆիննական «Componenta» ընկերությունը հեռանում է Թուրքիայից

Ֆիննական «Componenta» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում գտնվող իր ներկայացուցչությունն ընկերությունը վաճառել է «Döktaş Metal»-ին՝ 1 եվրոյի դիմաց:

Վաճառքը ներառում է «Componenta»-ի՝ Թուրքիայում գտնվող բոլոր բիզնես-ճյուղերը՝ երկաթի, ալյումինի և մեքենաների գործարանները: Ֆիննական ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Սուութարին տեղեկացրել է, որ Թուրքիայի իրենց մասնաճյուղը պարտքեր է ունեցել, որոնք ընկերությունն ի վիճակի չի եղել մարելու:

Կողմերի միջև առքուվաճառքի պայմանագիրն արդեն ստորագրվել է, իսկ ակցիաների վերջնական հանձնումը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարկատուները կթույլատրեն գրավադրված ակցիաների հանձնումը և երբ կկատարվեն կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված բոլոր նախապայմանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031