Կենտրոնական բանկ. ՀՀ վարչապետների մշտական գայթակղությունը 2014 թվականի դեկտեմբերի 18-ին, ինֆլյացիոն ճնշման և դրամի արժեզրկման հզոր ալիքի օրերին, Երևանի խոշոր սուպերմարկետներում անձամբ գնագոյացման շտկումներ անող վարչապետ Հովիկ Աբրահամյանը «տեղն էր դնում» արտարժույթի փոխանակման կետերի աշխատողներին, իսկ մեկ օր առաջ էլ հրապարակված ՀՀ վարչապետի հայտարարության մեջ ասվում էր. «ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի […]
Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով:
2018 թվականին սոցիալական ոլորտի հատկացումները նվազելու են շուրջ 362 միլիոն դրամով: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց վիճակը գնալով վատանում է, բայց կառավարությունն այդ ոլորտի հատկացումները կրճատում է:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելու է 408.7 միլիարդ դրամ, որը գրեթե նույնն է, ինչ 2017 թվականի բյուջեի հատկացումներն էին:
Հայաստանում ներդրումների գալ-չգալը երբեք նման վարկանիշներով պայմանավորված չի եղել։ Այսինքն՝ նախկինում Հայաստանում ներդրումները եկել են հիմնականում սեփականաշնորհմամբ։
Գործարար միջավայրի ցուցանիշը տարեվերջի համեմատությամբ` ցուցանիշն աճել է 1 կետով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 3.2 կետով
Ֆինանսական համակարգի խոշորագույն մասը ներկայացնում է բանկային համակարգը
Բերբերյանն ընդգծում է՝ նախարարությունն ի՞նչ գիտի՝ ինչ սերմ է հարկավոր, որ ցանկանում են ներկրել. «Այսօր այնտեղ նստած են թույլ մասնագետներ։ Եթե 1 դոլար էլ լիներ մեր բյուջեն, և մենք դա կարողանայինք ճիշտ ծախսել, մեր գյուղատնտեսությունն այս վիճակում չէր լինի»։
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 172 402 զբոսաշրջիկ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շարունակում է շեշտակի աճել։ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հինգշաբթի օրվա ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանված ամփոփ տեղեկանքում կային տվյալներ նաև ՏՏ ոլորտի մասին, ըստ որոնց՝ վերջին տարիներին այն աճում է տարեկան միջինը 20%-ով։
Չորս ամենախոշոր բանկերի ակտիվների, պարտավորությունների և կապիտալի տեսակարար կշիռները տարեսկզբի համեմատ նվազել են
«Այո, աղքատությունը կխորանա։ Եվ աճի այն տեմպերի պարագայում, որ արդեն նկատում ենք, թոշակների և աշխատավարձերի այս մակարդակի վրա պահպանումը փաստացի բերում է գնողունակության նվազման և կյանքի թանկացման, ինչը, այո, կբերի աղքատության խորացման»։
Տարեսկզբի համեմատ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը ավելացել է 1.2%-ով (20.6% տ/տ), իսկ ընդհանուր ակտիվները՝ 1.6%-ով
«Եթե կառավարությունը շարունակի այն հարկային քաղաքականությունը՝ ստվերից դուրս բերելու տնտեսությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն այն քայլերը, որոնք արդեն օրենքների մակարդակով ընդունել են, նաև այն ինստիտուցիոնալ ռեֆորմները, որ այս կառավարությունը խոստացել է, հնարավոր է՝ շատ ավելի մեծ լինեն տնտեսական հիմքերը՝ կենսամակարդակը մեծացնելու»:
«168 Ժամի» խմբագրություն ահազանգած մի խումբ գործարարներ նշում են, որ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստանալը բավականին երկար է տևում, ինչը վնասում է իրենց բիզնեսին։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոնյակի շուկայում գնային քաղաքականությանը միջամտելն ու սահմանափակումներ կիրառելն արդյունավետ չի համարում։
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ազգային անվտանգության պետական ծառայությանը կհատկացվի 20 միլիարդ 372 միլիոն դրամ, որը 150 միլիոնով ավելի է 2017 թվականին տրամադրված միջոցներից:
Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելու է 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը:
Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի խումբը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը։ Ասել, որ այն բավականին տհաճ էր ՀՀ կառավարության համար, կնշանակի ոչինչ չասել։
Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ 2018-ին շինարարության ծավալների աճ է արձանագրվելու, իսկ առաջիկա տարիներին այդ ոլորտում ամենացածր ցուցանիշը լինելու է 2016 կամ 2017 թվականինը։ Այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ գնալով շինարարության ծավալներն անկում են ապրում։
Սեպտեմբերի 30-ին գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությունից բացի, պաշտոնական միջաոցառմանը մասնակցում էին Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները: Ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրները ևս տնտեսական հույսեր են կապում նոր երկաթուղու գործարկման հետ:
ՀՀ կառավարությունը դիտարկում է անարդյունավետ շահագործվող գործարանների վերաբերյալ ներկայացվող առողջացման բոլոր ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Մենք երբեք չենք ասել, որ ազդեցություններ չեն լինելու: Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Մենք ասել ենք, որ դրանք հնարավոր է կառավարել, ինչպես արվում է աշխարհի հարյուրավոր հանքերում: