Բաժիններ՝

Հայկական սմարթֆոնների և պլանշետների արտադրության ծավալները կրճատվել են

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 450-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Հայկական սմարթֆոնների արտադրությունը, այսպիսով, նվազել է 26.7%-ով։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հայաստանյան TSD ընկերության կողմից արտադրվող Armphone հեռախոսներին։

Նույն ընկերության կողմից արտադրվող Armtab պլանշետների դեպքում անկումն ավելի խորն է։ Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում արտադրվել էր 696 պլանշետ, ապա այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 55 հատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս