«Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները, տեղակայվելով Հայաստանում, աշխատեն Իրանի հետ». Գարեգին Մելքոնյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը:

Սյունիքի մարզում Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները սկսվել են այս տարի։

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողներին պարզաբանեց, որ նախ՝ պետք է ստեղծել ենթակառուցվածքները, հետո նոր՝ հրավիրել ներդրողներին։

«Ընդհանուր առմամբ սա պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում։ Վերջին տարիներին Իրանի նկատմամբ սանկցիաներից հետո կա որոշակի հետաքրքրության ալիք միջազգային, արևմտյան երկրների կողմից դեպի Իրան՝ բիզնես իրականացնելու առումով։ Այս կոնտեքստում Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները հետաքրքրված լինեն, տեղակայվելով Հայաստանում, աշխատեն Իրանի հետ»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031