Բաժիններ՝

Հայաստանի 10 գերխոշոր հարկատուներն ու նրանց վճարած հարկերի փոփոխությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ ըստ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նրանց վճարած հարկերի և տուրքերի։

Մենք առանձնացրել ենք 10 գերխոշոր հարկատուների տվյալները՝ համեմատության մեջ դնելով նույն ընկերությունների կողմից 2016 թվականի առաջին կիսամյակում վճարված հարկերի հետ։

Հանրապետության 10 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 102.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 27.3 մլրդ դրամով կամ 36.2%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։

10 գերխոշոր հարկատուներից 7-ը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացրել են հարկերը, 3-ը՝ նվազեցրել։

Գազպրոմ Արմենիան նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 91.4 մլն դրամով կամ 0.4%-ով նվազեցրել է հարկերը։ Սակայն այդ նվազումը չի ազդել ընկերության դիրքի վրա. գազային մոնոպոլիստը առաջին կիսամյակում մուծած մոտ 24.5 մլրդ դրամի հարկերով շարունակում է մնալ հանրապետության խոշորագույն հարկատուն։

Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է, որը հարկերն ավելացրել է 2.78 մլրդ դրամով (23.5%-ով) և հասցրել 14.6 մլրդ դրամի։

Հայաստանի էլեկտրական ցանցերը եզրափակում է խոշորագույն հարկատուների եռյակը։ Ընկերությունը վճարել է շուրջ 11.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2.66 մլրդ դրամով կամ 28.8%-ով ավելի շատ է, քան 2016 թվականի առաջին կիսամյակում մուծված հարկերը։

Չորրորդ խոշոր հարկատուն Ալեքս Հոլդինգն է։ Նախորդ տարվե վերջին ստեղծված այս ընկերությունը փոխարինել է Ալեքս Հոլդինգին և պետբյուջե է վճարել 11.3 մլրդ դրամի հարկեր։

Հանրապետության երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եռապատկել է հարկերը և 3.09 մլրդ դրամից հասցել 9.7 մլրդ դրամի։

Հանքարդյունաբերական մյուս ընկերությունը՝ Գեոպրոմայնինգ Գոլդը, նույնպես հարկերի տպավորիչ աճ  գրանցել։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը և 8.16 մլրդ դրամով զբաղեցրել 6-րդ տեղը։

Վառելիքի ներկրմամբ զբաղվող CPS-ը 7-րդն՝ է 6.18 մլրդ դրամ հարկերով։

Հանքարդյունաբերական ոլորտում գործող Թեղուտը 2017-ի հունվար-հունիսին 1.8 մլրդ դրամով ավելի քիչ է վճարել, քան նախորդ տարվա հունվար-հունիսին, և 6 մլրդ դրամով հանգրվանել է 8-րդ տեղում։

101.4 մլն դրամով հարկերը նվազեցրել է նաև Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը (5 մլրդ 347 մլն դրամ)։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ծխախոտի ներկրմամբ զբաղվող Ֆիլիպ Մորիս Արմենիան, որը 1 մլրդ 247 մլն դրամով (32.2%-ով) ավելացրել է հարկերը և հասցրել 5 մլրդ 126 մլն դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս