ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:
Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագծին:
Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։
Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 07.12.2017 թ.- ից մինչև 29.12.2017 թ. հաճախորդները կարող են ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով:
ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։
2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հունիսի 1-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի ﬔջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 15 հազար եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Խոշոր ու միջին հարկ վճարողների կողմից հարկային գերավճարները նվազել են 2017-ի 11 ամիսներին:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ։
Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 583.8 մլրդ դրամ։
Թուրքիան պետք է անցում կատարի ոսկով արտահայտված դրամական միավորի: Այս տեսակետն է հայտնել անվանի ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանքեն՝ հիշեցնելով, որ 2008թ. հետո թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է:
Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունումը թանկացումների չի հանգեցնի, քանի որ մաքսային դրույքաչափերի հետ կապ չունի:
2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%,
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից:
Խիստ, միաժամանակ աննկատ հսկողություն. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի կամ բեռնատար գտնվում է պետական եկամուտների կոմիտեի դիտակետում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, առաջարկելով իր հաճախորդներին վարկավորման առավել մատչելի պայմաններ, հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է նոր`«Վարկային գիծ թոշակառուներին» 0% տոկոսադրույքով վարկատեսակը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարեց American Express SafeKey®-ի գործարկման մասին: SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure® ստանդարտի վրա և հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առևտրի կետերին ու Քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ:
Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել անմաքս առևտրի խանութներից:
Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2017 թվականի տասն ամիսներին աճել է 6 տոկոսով, մեծածախ առևտրի աճը 23.8 տոկոս է նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:
Հայաստանում ընթացիկ տարվա տասն ամիսներին իրականացված շինարարական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների մեջ օտարերկրյա ներդրողներին բաժին է հասնում 13 տոկոսը։
«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում մեթոդ է առաջարկել՝ վաճառքները ավելացնելու համար։