Բաժիններ՝

Պետբյուջեի եկամուտներն աճել են, ծախսերը՝ նվազել

ՀՀ Պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-հունիսին կազմել են 581 մլրդ 668.8 մլրդ դրամ՝ 2016թ. նույն ժամանակահատվածի 546 մլրդ 968 մլն դրամի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Բյուջեի եկամուտներն, այսպիսով, աճել են 34.7 մլրդ դրամով կամ 6.3%-ով։

Նշենք, որ բյուջեի եկամուտների 94.6%-ը ապահովվել է հարկերի հաշվին։ Տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերն աճել են 7.4%-ով և կազմել 550.6 մլրդ դրամ։

Պետբյուջեի ծախսերը՝ ի տարբերություն եկամուտների, նվազել են։ 2017 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի շուրջ 620 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 631.8 մլրդ դրամի դիմաց։

Պետբյուջեի եկամուտների աճի և ծախսերի նվազման արդյունքում կրճատվել է նաև դեֆիցիտը։ Այսպես, եթե 2016 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեի դեֆիցիտթ 84.8 մլրդ դրամ էր, ապա այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 38.3 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս