Բաժիններ՝

Ռուսաստանի կենտրոնական բանկը ետ է կանչել Anelik Ru բանկի լիցենզիան

Ռուսաստանի բանկը ետ է կանչել Անելիք Ռու բանկի՝ բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան։

Ըստ ՌԴ Կենտրոնական բանկի հաղորդագրության, որոշումը այսօր՝ օգոստոսի 9-ին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բանկն գործունեության ընթացքում թույլ է տվել օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ՝ կապված փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի հետ: 2016 թվականի վերջից բանկը ներգրավվել է կասկածելի գործառնությունների մեջ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, երկրից դուրս փողերի դուրս բերման ու կանխիկացման, ինչպես նաև՝ տրանզիտային գործարքների հետ։

Անելիք Ռու բանկում այժմ նշանակված է ժամանակավոր կառավարչություն։

Նշենք, որ ռուսաստանյան Անելիք Ռու բանկի վերջնական սեփականատերը լիբանանյան Credit Bank S.A.L ընկերությունն է, որին պատկանում են նաև հայաստանյան Անելիք բանկի բաժնետոմսերի 40%-ը։ Այսինքն, սրանք փոխկապակցված ընկերություններ են։

Թե ինչպես կազդի այս իրադարձությունը հայաստանյան Անելիք բանկի վրա, այս պահին դժվար է ասել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս