«Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր եւ LetterOne լյուքսեմբուրգյան հոլդինգի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը, Forbes հանդեսի վարկածով, հայտարարվել է տարվա գործարար։
Այս օրերին լրատվամիջոցներում ամենահիշատակվող թեման գներն են: Բոլորս էլ գիտենք, որ Ամանորից առաջ գները մեր երկրում բարձրանալու անզուսպ հակում ունեն: Հատկապես՝ սննդամթերքի գները:
Forbes հանդեսը կազմել է 2017 թվականին ամենաարագ աճող կապիտալների տերերի վարկանիշը:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Սրանք այս տարվա վերջին ցուցանիշներն են, քանի որ տարվա ամբողջական ցուցանիշները՝ 12 ամիսների համար, կհրապարակվեն միայն 2018 թվականի հունվարին։
ՀՀ կառավարությունը Վերահսկիչ պալատին կհատկացնի 33,5 մլն դրամ՝ նոր ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Այս տարվա առաջին 11 ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության 7.3% աճը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն աննախադեպ բարձր է համարում։
«Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլն ավարտվեց դեկտեմբերի 15-ին և տրվեց ԱՏԳ գործունեության մեկնարկը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ պետք է աշխատանքներ ձեռնարկել երկրորդ փուլը սեղմ ժամկետներում ավարտելու վերաբերյալ:
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա նախավերջին ամիսն ամփոփելով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ 2017 թվականի 11 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին 7.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Եվրոստատ) տվյալների համաձայն՝ Թուրքիայում էլեկտրաէներգիան և բնական գազը սպառողների համար ավելի էժան են, քան ԵՄ երկրներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. կազմել է 107.3
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հոգնել է պատասխանել հարցին, թե ի՞նչ եղան ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլար ներդրումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
2017 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը՝ 2017 թվական հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ ԱՎԾ-ն հրապարակել էր ներդրումների զուտ հոսքերը։
Բիթքոին գաղտնարժույթն ստեղծողը, որը հայտնի է միայն իր «Սատոսի Նակամատո» կեղծանվամբ, դեկտեմբերի 18-ի դրությամբ 44-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում. նրա կարողությունը գնահատվել է 19,4 միլիարդ դոլար:
Ռեժիսոր Ջորջ Լուկասը, որն ստեղծել է «Աստղային պատերազմներ» կինոաշխարհը, Forbes հանդեսի կողմից ճանաչվել է այս տարվա ամենահարուստ ամերիկացի հայտնին:
2017թ. սեպտեմբերին Մոսկվայում, ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների հանդիպումը, ինչի շրջանակներում, ըստ կանոնակարգի, կայացավ նաև Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ.ընտրությունների նախընտրական փուլը:
Սթիվենսոնը հավաստիացրել է, որ Ամուլսարը լինելու է ժամանակակից և այսօրվա միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան արդյունավետ արդյունաբերական ծրագիր
ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։
Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ EasyWallet-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով հնարավոր է համալրել Արդշինբանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանն առաջարկում է 2018-ից ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացման արդյունքում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեպքում սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցել:
«Մեր այս տարվա ամենամեծ ձեռքբերումը և ամենալավ հաջողությունը, կարծում եմ, նոյեմբերի 24-ն էր, որ մենք ի վերջո կնքեցինք այդ համաձայնությունը։ Ճիշտ է, այն մեզ տնտեսական շատ մեծ հնարավորություններ չի ընձեռում, բայց կարծում եմ, ժամանակի ընթացքում դա էլ լուծելի է»:
«Որոշ ապրանքների գծով կլինեն մաքսատուրքեր, բայց դա շատ մեծ չի լինելու, և գնաճը հիմնականում դրանով չէ պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում: