Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը խոսեց այն մասին, թե ինչպիսին է ՀՀ պետական պարտքը և ինչ աղբյուրներ ունի:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ՝ Բելոռուս, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:
«Բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բյուջեն՝ որպես փաստաթուղթ, պետք է արտացոլի Սահմանադրության առաջին հոդվածը»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հետ կապված ի՞նչ նախադրյալներ կան:
ՀՀ կառավարության հարկային քաղաքականությունը միտված է խոշոր բիզնեսին կարգապահական դաշտ բերելուն, քանի որ դրա շատ ներկայացուցիչներ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հարկային մարմինների կողմից ճնշումների վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանում 29.8 տոկոս աղքատության պայմաններում սոցիալական լարված վիճակը թուլացնելու լավագույն տարբերակ է համարում մարդկանց համար աշխատանքի ապահովումը, ինչը նրանց եկամուտներ գեներացնելու հնարավորություն կտա:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրեց 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները: Խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին, նախարարն ասաց, որ առաջին գերակայությունը հարկային հավասարակշռված քաղաքականության իրականացումն է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:
Հոկտեմբերի 24-ին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունում էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, տեղի ունեցավ հերթական վիճակագրական «միջադեպը». Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։
Հայաստանը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ունի արտահանման 85 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ով ներկայացրեց արաբական երկրների հետ համագործակցության միտումները:
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,- հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե գնաճի միտումների վերաբերյալ ի՞նչ գնահատականներ նա ունի:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ: Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող և բաշխիչ ցանցերում վերջին վեց տարում նվազման միտում են արձանագրել: Այս մասին են վկայում ընկերության տվյալները, որոնք ներկայացված են «Հայաստանի էլեկտրաէներգետիկան երեկ, այսօր և վաղը» զեկույցում:
Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017» ցուցահանդեսին։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վերջին 7 տարում՝ 2010թ. փետրվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած երկրների ցանկը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը: «Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն […]
Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Էներգետիկ ոլորտում առաջիկա տարիներին 1 միլիարդ դոլարի ներդրման արդյունքում նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի ստեղծում:
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հայաստանի էներգետիկայի ոլորտում 1 միլիարդ դոլարի ներդրումը կկատարվի առանց սակագնային բեռի ավելացման: Այս մասին «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը:
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պատրաստվում է առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։
17 առևտրային բանկերը միասին տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 31.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար:
2014-2016թթ. նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը նվազել է 400-ով
Նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են