Բաժիններ՝

«Չի լսում, է՜». ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ Ներսես Երիցյանին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ելույթ ունեցավ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:

«Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը  վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:

Նկատելով, որ Ն. Երիցյանն իրեն չի լսում՝ պատգամավորն ասաց՝ «չի լսում, է՜», ինչը նիստին ներկա պատգամավորների մոտ ծիծաղն առաջացրեց:

Կարդացեք նաև

Այնուամենայիվ, Հ. Հակոբյանը շարունակեց. «Այսինքն՝ մեր նպատակը ո՞րն է: Այս 12, 13 հոդվածներով դուք պահում եք բանկի շահը: Հո ես չե՞մ ասում բանկի շահը չպաշտպանենք, բայց առաջինը պետք է քաղաքացու շահը պաշտպանենք: Այդ դեպքում բերեք՝ ասենք ամեն բանկ մտնողին՝ 100 դոլար փող վճարի, որովհետև դու բանկի օդն ես շնչում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս