
Հարկային և մաքսային եկամուտների աճ՝ ստուգումների կրճատման պայմաններում

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հարկային և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Իսկ առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Միևնույն ժամանակ, ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների քանակը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին