Բաժիններ՝

«Շատ ուրախ եմ, որ Պետեկամուտների վարչությունն այս անգամ կարողացել է այնպիսի օրենք բերել, որին դեմ քվեարկելը բավականին ռիսկային է». Արամ Սարգսյան

«Ես այս օրենքի ջատագովն եմ, կողմնակիցն եմ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նա ասաց, որ ինքը պատրաստ էր նաև այս օրենքի հարակից զեկուցողը լինել. «Որովհետև հասկանում եմ, որ այս օրենքին սպասողները շատ-շատ են: Շատ ուրախ եմ, որ Պետեկամուտների վարչությունն այս անգամ կարողացել է այնպիսի օրենք բերել, որին դեմ քվեարկելը բավականին ռիսկային է, կուզեի, որ դա ձեզ մոտ սովորություն դառնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930