«Վերստուգումների դեպքում նախկին ակտով արձանագրված խախտումների մասով չէին գործում հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետային սահմանափակումները»:
«Նախկինում ստուգման ժամանակ միանգամից հնարավոր էր խախտումներն արձանագրել։ Նախկինում ստուգումների ժամանակ կասեցման դեպքերում հրամանում հիմքերը չէին նշվում, իսկ հիմա պարտադիր պահանջ է դարձել հիմքերը նշելը»։
Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) սպասումների համաձայն՝ 2018 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1,6 միլիոն բարելով:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկաներին ողջունեց հայերենով. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորը և Աստծուց առողջություն հայցում»։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ:
Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները եւ արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։
Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը:
2020 թվականին Հայաստանը պետք է պետական պարտքի գծով ուղղի մոտ 800 մլն դոլար
2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1430 հատ բջջային հեռախոս
Այս տարի Մեքսիկան Հայաստանում նոր դեսպան ունի:
ՀՀ առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 13.26%:
Հարկային օրենսգրքում դրույքաչափերի փոփոխությունների առաջարկները պետք է զուգորդվեն հարկային մուտքերի հավասարակշռման այլ առաջարկներով։
Փետրվարի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արդեն հայտնի է, որ 2017 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար։ Աճի ցուցանիշը բարձր է, սակայն կարևոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։
Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2017թ. դեկտեմբերի վերջին կազմել է 1.3 տրիլիոն դրամ:
«Ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանից Հայաստան շատ գումար է եկել, որ աշխատել են ոչ միայն բանկերը՝ մեր ամենակայուն տնտեսական միավորները, այլ նաև, որ սպառողական շուկային է դա գնացել»։
Հայաստանի քաղաքացիների բարեկեցության աճի խնդիրը միայն Ֆինանսների նախարարության խնդիրը չէ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինիանսների նախարար Վարդան Արամյանը:
«Արդյունավետն ու ավելի արդյունավետն իրար թշնամի հասկացություններ են: Հենց արձանագրում ենք մեկը, ստացվում է, որ մյուսն ավելի պակաս արդյունավետ է: Դրա չափելու ձևը աշխարհը գտել է` կատարողական հիմնական ցուցանիշներ, միջոցառումներ, որոնք փոխզիջումային ու փոխհամաձայնեցված գնահատականներ են»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տվրած հանձնարարականի հիման վրա:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։
Փետրվարի 9-ին Կոնվերս Բանկի Գլխամասի սպասարկման սրահում սկսվեց նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ջրաներկով կատարված 25 աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:
Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:
Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով:
Չինաստանի ֆոնդային սակարաններում փետրվարի 9-ին հիմնական ինդեքսները 2,7 – 5,2 տոկոսով շեշտակի իջել են Միացյալ Նահանգների բորսաներից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները:
VersaBank կանադական բանկը հայտնել է կրիպտոարժույթների համար թվային պահոցի ստեղծումը մինչեւ հունիս ավարտելու մտադրության մասին, որի օգտագործումը հասանելի կլինի ամբողջ աշխարհի հաճախորդների համար։