Նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն. ենշ USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,015,999 ԱՄՆ դոլար 483.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89,918,914 ԱՄՆ դոլար 484.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,150,000 դոլարի առք և վաճառք 483.75 դրամ մեկ ԱՄՆ […]
«Այդ ուղևորների ճնշող մեծամասնությունն օգտվում է Թբիլիսիի օդանավակայանից։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ ավիատոմսերի գնային մատչելիությամբ, այնպես էլ՝ Թբիլիսիից տարբեր ուղղություններով կատարվող չվերթերի քանակով»։
Տնտեսական ակտիվության ցուցանիշի կուտակային աճերը 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ յուրաքանչյուր ամիս գերազանցել են նախորդ տարվա համանման ցուցանիշները` բացառությամբ հունվար-ապրիլի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանում այս տարվա տասն ամիսներին երկնիշ աճ է գրանցվել ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ու թռիչք-վայրէջքների դեպքում:
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ԱԺ Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց, որ բյուջեի մուտքերի հավաքագրումների որևէ խնդիր չկա, թերհավաքագրման որևէ մտավախություն չկա:
«Թող իրենք մեկնաբանեն իրենց հակափաստարկները: Մենք փաստարկը բերել ենք, թվերը ներկայացրել ենք, դա բավարար է: Ով կասկածի տակ է դնում, գնացեք նրանից հարցրեք: Ո՞վ ասեց՝ նման բան կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ՊԵԿ-ն իրո՞ք հաշվի չի առել գոտիավորումը, ինչպես ասում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, որ Առինջ առևտրի կենտրոնը չի կարելի համեմատել քաղաքի կենտրոնում գտնվող այլ առևտրի կենտրոնների հետ, նաև դրանք տարբեր աշխատաժամանակ ունեն:
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրին:
Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։
2016 թվականին Հայաստան է ներմուծվել 4.7 տոննա կարագ։ Իհարկե, ամբողջը չի ուղղվել միայն բնակչության սպառմանը, բայց եթե հիպոթետիկ այդպես համարենք ու վերցնենք մանրածախ գների աճը մոտ 50 տոկոս, ապա ստացվում է, որ կարագին ուղղվող ծախսերը ընդհանուր լրացուցիչ 12 միլիարդ դրամ են տարել։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչեւ 2019 թվականի վերջը:
«Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը նոյեմբերի երկրորդ շաբաթը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումին ներկայացրել են «Լիդիանի» կողմից իրականացվող ծրագրերը:
Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի արտահանող ու արտադրող առաջատար ընկերություններից մեկի՝ «Wassef Group»-ի տնօրեն, սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆը ցանկանում է հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտում արտադրություն հիմնել։
Իհարկե, ավելի լավ է ունենալ 7% աճ, քան զրոյին մոտ աճ կամ անկում՝ անկախ նրանից, թե աճը որ ոլորտների հաշվին է։ Սակայն չափից դուրս ոգևորվել այս թվերով և ընդհանրապես մակրոտնտեսական ցուցանիշներով՝ չի կարելի։
Վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության, արդյունաբերության ու գյուղատնտեսության երկնիշ աճի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակեց: Բայց ոչ ոք չհասցրեց լիաթոք ուրախանալ: Ո՛չ պաշտոնական տեղեկատվությանը վստահողները, ո՛չ էլ այդ տեղեկատվության վրա չարախնդացողները:
Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:
Մեծ Բրիտանիան 2017 թվականին վեցերորդ տեղն է իջել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում:
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի կարևոր դերը՝ ներկայացնելով իր բոլոր անդամների՝ Հայաստանում գործող 121 կազմակերպությունների շահերը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
2018 թվականի հունվարի 1-ից հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնությունից կկարողանան օգտվել միայն այն անձինք, որոնք 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան ձեռք կբերեն, և վարկառուն կամ համավարկառուն չեն ունենա այլ բնակարան:
Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
«Դա ցուցիչ չէ, դա ցուցանիշ չէ…»,- անցած շաբաթ ԱԺ-ում ասում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով իր գործընկերների այն դիտարկումներին, որ 2018 թվականի բյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում։
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 3.98 լիրայի, ինչը ռեկորդային է ամբողջ պատմության ընթացքում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին 7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: