Բաժիններ՝

Կառավարությունը ևս երկու ընկերության մաքսատուրքից ազատեց

Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» և «ԼԵՎ էներջի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներմուծվող սարքավորումներն ու հումքն «ԱՆԴ» ընկերությունն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում: «ԼԵՎ էներջի»-ի ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 37,9 մլն դրամ։ Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 դրամ միջին աշխատավարձով»,-ասաց նախարարը:

«ԼԵՎ էներջի»-ն կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս