Բաժիններ՝

«Զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել». Նաիրա Զոհրաբյան

«Բնական է, որ բանկային համակարգին վերաբերող ցանկացած նախաձեռնություն նման բուռն քննարկման տեղիք պետք է տար, որովհետև մեզանում բանկն ամենաանձեռնմխելի էլիտար բլոկն է»,- այսօր Ազգային ժողովում Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ բնական է, դա ամենամեծ գերշահույթով աշխատող ոլորտն է. «Որտեղ վարկը ստանում են, օրինակ, 0.25 տոկոսով, 0.5 տոկոսով, ինչի մասին քարոզարշավի ողջ ընթացքում ներկայացնում էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, և առ այս պահը որևէ ադեկվատ  հակափաստարկ, թե ինչպես է հնարավոր ստանալ 0.25, 0.5 տոկոսով վարկեր և այդ վարկերը  քաղաքացիներին տալ 25, 26, 18 տոկոսով, այդպես էլ չհնչեց:

Այսինքն՝ բնական է,  մի ոլորտ է, որը ստանում է գերշահույթներ՝ հերիք չէ, մի հատ էլ ասում է՝ քաղաքացի, եթե հանկարծ քո  վիճակը լավացել է, և դու տանում ես՝ ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության վարկ վճարես, դու պետք է վարկին տուրք տաս, որ դու բանկի հնարավոր, պոտենցիալ երեք, չորս, հինգ, տասը տարի հետո շահույթների մեխանիզմը խախտել ես, և զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել և ասել, որ, եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չասել՝ ստոպ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը, դու դրա համար պետք է նալոգ վճարես: Այս ամբողջ համակարգը պետք է վերանայվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս