Աշխատուժի պահանջարկը Հայաստանում բարձրացել է
Աշխատուժի պահանջարկը 2017-ի մայիս, հունիս, հուլիս ամիսներին ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
2017-ի մայիսին աշխատուժի պահանջարկը եղել է 2711՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2392-ի համեմատ: Հունիս ամսին աշխատուժի պահանջարկը կազմել է 3098՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2612-ի համեմատ, իսկ հուլիս ամսին աշխատուժի պահանջարկը բարձրացել է 444-ով՝ դառնալով 3190:
Չկրկնվող աշխատատեղերի քանակը հուլիսին եղել է 585: Ընդ որում, ամենաբարձր պահանջարկն ունեցել են մշակման արդյունաբերության ոլորտում բանվորները, առողջապահության բնագավառի մասնագետները, խանութի վաճառողները: Եղել է 273 բանվորի, առողջապահության բնագավառի 170 մասնագետի և 160 վաճառողի պահանջարկ:
Պաշտոնապես գրանցված միջին ամսական գործազուրկների թվաքանակը 2017-ի ապրիլից մայիս ամիսներին ևս նվազել է: