Բաժիններ՝

«Տարին բյուջեի համար դյուրին չի եղել». Մարկ Հորթոն

ՀՀ կառավարությունը 2016 թ. բյուջեի ուղղությամբ որոշ աշխատանք դեռ պետք է կատարի և մինչև հաջորդ հինգշաբթի, որը վերջնաժամկետն է, ներկայացնի Ազգային ժողով: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, եկամուտների հավաքագրումն այս տարի մի քիչ ցածր է եղել՝ տնտեսական ցածր ակտիվության, վարչարարության և հարկային քաղաքականության մեջ կատարված փոփոխությունների հետևանքով:

«Տարին բյուջեի համար դյուրին չի եղել: Այս երկու շաբաթում կառավարության հետ ինտենսիվորեն քննարկել ենք հաջորդ տարվա բյուջեն, որպեսզի ճիշտ ցուցանիշներ արձանագրվեն, իսկ դա դժվար է, դեռ անորոշություններ են առկա, որոնք բյուջեի հետ կապված ռիսկեր կառաջացնեն, որ սովորական տարիներից ավելի կլինեն: Մեր խնդիրներից մեկը եղել է այդ ռիսկերի գնահատումն ու մեղմումը: Այդ առումով արդյունավետ քննարկումներ ենք ունեցել կառավարության հետ»,- ասաց Մ. Հորթոնը:

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեն կներառի նաև ակցիզային հարկի որոշակի բարձրացումներ, որն ԱԺ-ն ընդունել է երկրորդ ընթերցմամբ դեռ հունիսին, մյուս տարվա բյուջեով ծախսերը շատ չեն ավելանա, քանի որ իրավիճակը բավականին սեղմ է և բարդ. «Ֆինանսավորման աղբյուրների մեծ մասը հայտնի է, պակասուրդը կկազմի ՀՆԱ 3.5%:

Քննարկել ենք նաև դրամավարկային և փոխարժեքի քաղաքականութոյւնը: 2015 թ. ընթացքում բավականին զգալի չափով ճշգրտվել է արտաքին ընթացիկ մնացորդային հաշիվը, որը ՀՆԱ 8-9% էր վերջին տարիներին: Այս տարի կրճատվեցին ներմուծումները, ձմեռը բավականին մեղմ էր և գազի ներմուծումը ավելի քիչ եղավ, դրամական փոխանցումները ավելի ցածր էին, որը նպաստեց, որ ներմուծումները ցածր լինեին:

Միևնույն ժամանակ արտահանումը բավականին լավ ցուցանիշ է արձանագրել, հաշվի առնելով միջազգային զարգացումները, պղնձի նոր հանք է գործարկվել և արտահանումներն ավելացել են, չնայած գները նվազել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս