Բաժիններ՝

Աղետալի անկում

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է 30.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 77.1 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը կրճատվել է 2.5 անգամ։ Ամենախոշոր նվազումը արձանագրվել է Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների գծով։ Զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ՝ 36.4 մլրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։ ԵՏՄ մեր մյուս գործընկերոջ՝ Բելառուսի դեպքում 2014 թվականի հունվար-հուլիսին ունեինք ընդամենը 10 մլն դրամի ուղղակի ներդրումների զուտ ներհոսք։ Իսկ այս տարի այդ ցուցանիշը դարձել է բացասական՝ 20 մլն դրամի չափով։ Այսինքն՝ ավելի շատ կապիտալ գնացել է Բելառուս, քան այնտեղից եկել է։ Իսկ Ղազախստանը ցանկում ընդհանրապես բացակայում է։ Զարմանալին այն է, որ այս պայմաններում ոմանք հպարտությամբ խոսում են տնտեսական աճի մասին ու պայծառ գույներով ներկայացնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս