Բաժիններ՝

Իրական ա՞ճ

ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հրապարակեց իր «Գնաճի հաշվետվություն» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր ձևակերպումներ և կանխատեսումներ կան։

«Հաշվի առնելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հունվար-հունիս ամիսների համար ՀՀ արտաքին առևտրի վերահաշվարկված ցուցանիշները, որոնք արհահայտում են արտահանման իրական աճի բարձր տեմպեր և ներմուծման իրական նվազում՝ արտահանման և ներմուծման կանխատեսումները վերանայվել են։

Այսպես, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը 2015 թվականի համար կանխատեսվում է 15%-17% միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազումը՝ 3.5% միջակայքում»,- նշված է զեկույցում։

Արտահանման երկնիշ ա՞ճ՝ տարվա կտրվածքվ։ Ինչ-որ բան այնպես չէ։

Իսկ այդ “ինչ-որ” բանը պարզելու համար պետք է աչքի անցկացնել ԱՎԾ-ի հրապարակած թվերը, որոնց հղում է արել Կենտրոնական բանկը։

Ինչպես հայտնի է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տարվա ընթացքում, արտաքին առևտրի թվերը ներկայացնելիս, միշտ նշում էր, որ ԵՏՄ անդամակացության հետ կապված՝ թվերը թերի են և այդ ցուցանիշները ենթակա են ճշգրտման։

Հուլիսի 31-ին ԱՎԾ-ն վերջապես մի կարճ տեղեկանք ներկայացրեց արտաքին առևտրի վերահաշվարկված ցուցանիշների վերաբերյալ։ Ահա այն։

artaqin-arevtur

Ինչպես տեսնում եք՝ վերահաշվարկված տվյալների համաձայն, արտահանման աճի (այն էլ բարձր տեմպով աճի) մասին խոսք չկա։ Հունվար-մայիսին Հայաստանից արտահանումը կազմել է 694.4 մլն դոլար, ինչը 1.3%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ներմուծումը, ըստ վերանայված ցուցանիշների, նվազել է 20.6%-ով և կազմել 2 մլրդ 186.1 մլն դոլար։

Ըստ ամենայնի, ԿԲ զեկույցի հեղինակները հիմք են վերցրել ոչ թե հունվար-մայիսի ցուցանիշները, այլ հունիս ամսվա դինամիկան՝ մայիսի համեմատ և նախորդ տարվա հունիսի համեմատ։

Ինչպես երևում է աղյուսակից՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ արտահանումն աճել է 19.7%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 20.1%-ով։

Փաստորեն, կամ ԿԲ-ի մասնագետները համոզված են, որ օգոստոս-դեկտեմբեր ամիսներին արտահանման աճի տեմպը ամսական կտրվածքով կպահպանվի, կամ էլ պարզապես շփոթել են աղյուսակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս