Ինչու է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը
Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանի հետ
– Գեոթիմը դեռ չի սկսել Ամուլսարում ոսկի արդյունահանել, բայց արդեն իսկ էական սոցիալական ներդրումներ է իրականացրել: Հայաստանում բիզնեսի ներդրումները սոցիալական ծրագրերում հաճախ տարակուսանք ենառաջացնում, հատկապես, երբ ընկերությունը դեռևս շահույթ չունի: Ինչո՞ւ է ընդհանրապես բիզնեսը սոցիալական ներդրումներ անում:
– Ես կարող եմ խոսել միայն Գեոթիմի անունից: Գործունեության հենցսկզբից` 2007 թ.- ից սոցիալական տարբեր ծրագրերում Գեոթիմը ներդրել է մոտ 2 միլիոն դոլար: Հասկանալի է, որ Հայաստանում ընդունված պրակտիկա չէ դեռևս շահույթ չունենալով նման ներդրումներ անելը, քանի որ սոցիալական զարգացման ծրագրերը Հայաստանում հաճախ բարեգործության տեսք ունեն: Այսինքն` ընկերությունները ունենում են շահույթ, որից բարեգործություն են իրականացնում: Իրականում սոցիալական պատասխանատվությունը բարեգործություն չի ենթադրում: Այն ենթադրում է պատասխանատու վերաբերմունք սեփական գործին: Հանքարդյունաբերության պարագայում` հատկապես բնապահպանական և սոցիալական ազդեցության պատշաճ գնահատում և այնպիսի ծրագրերի իրականացում, որոնք կբազմապատկեն բիզնեսի գործունեության դրական ազդեցությունները: Իսկ իրական արդյունք ունենալու համար նման ծրագրեր պետք է իրականացնել ոչ թե շահույթ ունենալու պահից, այլ շատ ավելի վաղ` դեռևս որոնողահետախուզական աշխատանքների մեկնարկից: Նույն պատճառով ընկերությունը բնապահպանական հետազոտությունները սկսել է շինարարության մեկնարկից շատ ավելի վաղ: Ընկերությունը արդեն իսկ մոտ 5 միլիոն դոլար է ներդրել բնապահպանական հետազոտությունների և կանխարգելիչ միջոցառումների նախագծման մեջ: Պատասխանատվությունը չի սկսվում շահույթ ստանալու պահից, այն պատասխանատու ընկերության գործունեության անբաժանելի մաս է` առաջին օրվանից և սերտորեն առնչվում է ընկերության բուն գործունեությանը:
– Եթե բնապահպանական ոլորտում ներդրումները հնարավոր ռիսկերը կանխելու նպատակ ունեն, և հասկանալի է թե ինչու են դրանք իրականացվում շահույթ ունենալուց առաջ, ապա սոցիալական ծրագրերի դեպքում նման վաղ ներդրումները ի՞նչ նպատակ ունեն:
– Թե’ բնապահպանական, թե’ սոցիալական ծրագրերի դեպքում սկզբունքը նույնն է` կանխարգելել հնարավոր բացասական ազդեցությունները և մեխանիզմներ ստեղծել` դրական ազդեցությունները բազմապատկելու համար: Իսկ դապետք է պատշաճ ծրագրել և սկսել իրականացնել հանքի գործունեությունից առաջ: Այսպես, օրինակ` հանքի գործունեության ընթացքում Ամուլսարի համայնքների բնակիչների մի մասը զբաղված է լինելու հանքում: Միաժամանակ կարևոր է նպաստել, որ տնտեսության մյուս ճյուղերը նույնպես շարունակեն զարգանալ և բնակչության այն հատվածը, որ ցանկանում է զբաղվել գյուղատնտեսությամբ, նման հնավորություն ունենա: Դրա համար պետք է արդեն այսօր միջոցառումներ ձեռնարկել: Այսպես` մենք մինչ օրս 260 հազար ԱՄՆ դոլար ենք ներդրել Ամուլսարի հարակից համայնքներում գյուղատնտեսության և անասնապահության զարգացման տարբեր ծրագրերում, որպեսզի հանքից բացի այլընտրանքային եկամուտի աղբյուրները նույնպես զարգանան: Հանքի շահագործումը զգալի եկամուտներ է ապահովելու շրջակա համայնքներին և մեր ծրագրերը ուղղված են լինելու այդ եկամուտների հնարավորինս համաչափ բաշխումը և հեռանկարային ճյուղերին ուղղելը խրախուսելուն: Օրինակ, արդեն այսօր մոտ 45 հազար դոլար ենք ներդրել տուրիզմի զարգացման նախաձեռնություններում՝ խրախուսելով այս ոլորտում հետագա զարգացումները: Եվ իհարկե, դժվար է պատկերացնել համայնքերի զարգացումը առանց համապատասխան ենթակառուցվածքների: Ճանապարհների, ջրագծերի, գազի մատակարարման և ենթակառուցվածքային այլ ծրագերիհամար մինչ օրս հատկացվել է 730 հազար դոլար: Բոլոր ծրագրերը այս կամ այն կերպ ուղղված են Ամուլսարի ծրագրի իրականացումը ավելի արդյունավետ դարձնելուն և երկարաժամկետ տնտեսականազդեցություն ապահովելուն:
– Համայնքերի շուրջ իրականացվող ծրագրերը բացատրելի են համայնքների հետ Ամուլսարի ծրագրի անմիջական կապով: Իսկ ինչո՞վ են պայմանավորված այնպիսի ներդրումները, ինչպես օրինակ` Լույս հիմնադրամին կատարված նվիրատվությունը: Այս թեման վերջերս շատ շոշափվեց, տարբեր ընկերությունների նվիրատվությունները այս հիմնադրամին տարակուսանք առաջացրեցին:
– Դարձյալ, կարող եմ խոսել միայն Գեոթիմի անունից: Կրթությունը մեր ծրագրերում կարևորագույն տեղ ունի: Համայնքներից 12 ուսանող մեր ծրագրերի շրջանակներում սովորում է Երևանյան ԲՈՒՀ- երում երկրաբանություն և լեռնային գործ, և նրանցից մի քանիսն արդեն աշխատում են ծրագրում: Ունենք ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ: Օրինակ, Վիկիմեդիա Հայաստանի հետ մի խումբ պատանիների մեր համայնքներից հնարավորություն ընձեռեցինք մասնակցելու Վիկիմեդիայի ճամբարին և սովորելու հոդված գրել: Ընդհանուր առմամբ կրթական ծրագրերում ներդրվել է մոտ 630 հազար դոլար: Կրթության մեջ ներդրումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է Ամուլսարի ծրագրի արդյունավետ իրականացմանը, քանի որ որքան շատ են գիտելիքները և տեղեկացվածությունը, այնքան ավելի մեծ են կառուցողական, գործընկերային հարաբերություններիև համատեղ ծրագրերի հնարավորությունները: Լույս հիմնադրամի հետ համագործակցումենք 2013 թվականից: 2013-2014թթ.-ին մեր և Լույսի այլ գործընկերների ներդրումների շնորհիվ 130 ուսանող հնարավորություն ստացավ սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում: Նրանք ուսումնասիրել են սոցիալական գիտություններ, տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում, իրավագիտություն, տեխնիկական գիտություններ և բնական գիտություններ՝ ներառյալ բնապահպանություն: Սա եզակի հնարավորություն է ոչ միայն այս երիտասարդների, այլ նաև երկրի համար: Մեր ներդրումը Լույս հիմնադրամում իրականացվել են այն նպատակով, որ արտերկրի լավագույն համալսարաններում կրթություն ստացած երիտասարդները վերադառնալով` իրենց ներդրումը կունենան երկրի տնտեսության զարգացման և մեր ծրագրի մեջ: Այսօր Գեոթիմում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնցից շատերը կրթություն են ստացել արտերկրյա բարձակարգ ուսումնական հաստատություններում: Երբ ծրագիրը մտնի ակտիվ փուլ, շատ ավելի մեծ թվով որակյալ մասնագետների կարիք ենք ունենալու: Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է Լույսիշրջանավարտներից մի քանիսի համար Հայաստանում միջազգային առաջնակարգ ծրագրում աշխատանք գտնելու և ձեռք բերված տեսական գիտելիքները գործնական փորձով ամրապնդելու համար: Մյուսները կաշխատեն այլ ոլորտներում, պետական և մասնավոր հատվածում և նրանցից շատերի գիտելիքները նույնպես անուղղակիորեն կարող են իրենց նպաստը բերել մեր ծրագրի արդյունավետ իրականացմանը:
– Այսինքն որևէ սոցիալականծրագիր արվում է գործնական արդյունքի համար:
– Պարտադիր չէ, որ ուղղակիորեն գործնական արդյունք լինի: Բայց որևէ ծրագիր ինքնանպատակ չի իրականացվում: Կարևորը` սկզբունքն է. ներդնել այնպիսի սոցիալական ոլորտներում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ավելի արդյունավետ կդարձնեն Ամուլսարի ծրագրի իրականացումը և հեռանկարային դրական ազդեցություն կթողնեն երկրի և համայնքների վրա: Դա է ժամանակակից բիզնեսում կորպորատիվ սոցիալական պատասպանատվության կարևոր սկզբունքներից մեկը:
Լուսանկարում՝ Հայկ Ալոյանը