Ե՛վ Կարեն Ճշմարիտյանն է հանրապետական, և՛ Վարդան Այվազյանը, և շաքարի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանն ու մնացած մոնոպոլիստների մեծ մասը։ Իսկ դա նշանակում է, որ նման պայմաններում շաքարի կամ կաշվի մոնոպոլիստներ կունենանք, իսկ Microsoft-ի նման լուրջ ֆիրմաներ՝ դժվար թե։
Վերջին տասնամյակում ռուսական իշխանություններն անընդհատ խոսում են սեփականաշնորհման մասին: Նույնիսկ պարբերաբար սեփականաշնորհման ծրագրեր են ընդունում: Բայց այդ ծրագրերը, որպես կանոն, մնում էին թղթի վրա:
Ուղիղ 500 մլն դոլար։ 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ։
«Ես կարող եմ բազմաթիվ քաղաքների օրինակներ բերել, որտեղ կան շատ խոշոր մոլեր ու սուպերմարկետներ և դրանց կողքին աշխատող բազմաթիվ փոքր խանութներ: Տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսն ինքը չի կողմնորոշվում, որ, եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է ապրանք, որի հետ չի կարող մրցակցել, այդ բիզնեսով չզբաղվի»:
Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ինդեքսը (2016 Index of Economic Freedom), որի համաձայն՝ Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը։ Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»։
«Այնքան մեծ է տարբերությունը՝ իրականությունը թղթերի վրա գրվածից, որ մարդիկ այդ օրենսդրական դաշտի հիման վրա կարող են գալ փորձել ՀՀ-ում գործունություն ծավալել, բայց հետո իրականության հետ առնչվելով՝ տեսնեն, որ օրենքը մի բան է ասում, իսկ պրակտիկ կյանքն այլ բան է»:
Ըստ տնտեսության ոլորտների՝ հարկային մուտքերի մեծ մասը բավարարել է արդյունաբերությունը (21%), որին հաջորդում են ներքին առևտրով և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները։ Այս երեքի վճարած հարկերը կազմում են խոշոր հարկատուների վճարած հարկերի ուղիղ կեսը։
Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում միայն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 610 մլն դոլարի եկամուտ։
Տնտեսությամբ հետաքրքրվող լրագրողի համար այս շաբաթը եզակի էր: Տեղեկատվության առումով: Մեր տնտեսության մասին բավական շատ պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց: Օրինակ՝ «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրենը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ հասարակական պատկերացումները սխալ են:
Դատելով բանկային համակարգի ցուցանիշներից՝ հաճախորդները բանկերին ավելի շատ են վստահում, քան բանկերը՝ հաճախորդներին։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2015 թվականի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ ՀՆԱ-ի աճը, իհարկե, դեռ չի հրապարակվել, սակայն պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որի հիման վրա կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև տնտեսական աճի ցուցանիշի մասին։
Հայաստանում գործում է շատ լավ հղկված մի մեխանիզմ, թե ինչպես ոչնչացնել և հողին հավասարեցնել զարգացող հզոր արտադրություն ունեցող ձեռնարկություն: Դժվար է գտնել մի գործարարի, որ վարկային պարտավորություն չունենա, նաև դժվար է գտնել մի ձեռնարկություն, որտեղ հարկային ստուգումները որևէ բացթողում չհայտնաբերեն:
«Որպես շարքային սպառող՝ մեր տանն այս տարի գազի ծախսն ավելի է եղել, քան նախորդ տարի. բոլորիս մոտ է այդպես եղել։ Եվ, ի վերջո, այդ գազը սպառում է նաև բիզնեսը, խոշոր սպառողները, որոնք իրենց մոտ ունեն լաբորատորիաներ, և նման խնդիր առաջանալու դեպքում առաջին ահազանգողներն իրենք են լինելու»։
Տնտեսական տարին բարդ ու հակասական սկսվեց: Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող գործընթացների բացասական ազդեցությունը մեր տնտեսությունը վաղուցվանից է զգում: Միակ դրական սպասելիքն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հետ էր կապված:
Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հեռանկարներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջինը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, և կարծես թե հնարավորությունն ավելի ակնհայտ է դառնում՝ իրանական գազը տրանզիտ ճանապարհով մղել Վրաստան։
Բոլոր նրանք, ովքեր չունեն սեփականը՝ սեփական գաղափարը, սեփական ծրագիրը, սեփական հայեցակարգը, իրենք ընդհանրապես ոչ մի տեղ պետք չեն: Սա չի վերաբերում ինձ, ձեզ, կառավարությանը, ընդհանրապես պետությանը կամ առանձին մարդուն, դա վերաբերում է մոտեցմանը:
Երբ խոսում ենք այն մասին, թե ինչ օգուտներ Հայաստանը կարող է ունենալ Իրանի հետ համագործակցության խորացման արդյունքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն բացասական ազդակները, որոնք փոխանցվելու են մեզ Ռուսաստանի միջոցով։
Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը:
Թե ինչ կլինի այս տարի, դժվար չէ կանխագուշակել։ Իրավիճակն այն աստիճանի է լրջացել, որ փոխվել է անգամ ՌԴ պաշտոնյաների հռետորաբանությունը։ Նախկին լավատեսությունը, թե նավթի գների անկումից Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի փլուզվի, այլ հակառակը` կարող է շահել, վերացել է։
«Այն, որ խորհուրդը ստեղծվել է, որ կառավարությունը արտահանման խթանման մասին միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում վարչապետի գլխավորությամբ, դա դրական միտում է, որովհետև մեր արտահանման ծավալները խիստ կարիք ունեն մեծացման»,- ասում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
ԱՊՀ Միջպետական բանկն անցած տարեվերջին աննախադեպ նվեր է մատուցել ՀՀ կառավարությանը. Բանկը հրաժարվել է իր իրավունքներից, «Նաիրիտ» գործարանը «վերադարձրել» է ՀՀ կառավարությանը: Այս «պատմական» իրադարձության արձանագրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի վերջին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի Մոսկվա այցելության ընթացքում:
Դժվար է կանխագուշակել, թե դեպքերն ինչ զարգացում կստանան, և ինչ քայլերի կդիմի հարևան երկրի ղեկավարությունը բնակչության դժգոհության ալիքը ճնշելու կամ շեղելու նպատակով
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը անցյալ տարվա վերջին վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում
Ամփոփելով 2015թ. տնտեսական տարին` ակնհայտ է, որ արձանագրվեց վերջին տարիների վատագույն վիճակը` տնտեսական աննախադեպ պասիվություն, արտաքին ապրանքաշրջառության նվազում, աղքատության աճ և այլն:
30 դեկտեմբերի 2015թ. «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի Արդշինբանկը միացավ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրին որպես Թողարկող բանկ:
«Մեր կանխատեսումները տարվա վերջում հիմնավորվեցին, և փոխարժեքի կտրուկ տատանումներ չեղան, 2015թ. ընթացքում փոխարժեքը պահպանվեց 480 դրամի սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
«Վստահ եմ, որ 2016թ. արձանագրելու ենք նոր հաջողություններ։ Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու՝ ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանուկության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հաջորդ տարվա պետական աջակցության ծրագիրը վաղն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կներկայացնի կառավարության արտահերթ նիստում: Նախագծում նաև նշվում է, թե պետությունն ինչ աջակցություն է ցույց տվել գործարարներին, ինչը «դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա»:
«Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը մի նոր ուժեղ ցնցում տեղի ունենա Ռուսաստանում, և մենք հայելու նման նորից կլանենք այդ բացասական հետևանքները: Դրա համար այսօր մեր կայունությունը միայն մեզնից կախված չի: Ես չգիտեմ, եթե դեկտեմբերից դեկտեմբեր նախագահը նշում է, որ կայունություն է տեղի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ հունվարին չի կարող ինչ-որ մի բան տեղի ունենալ»:
Անցնող տարին բավականին հարուստ էր տարբեր բնույթի իրադարձություններով, այդ թվում` տնտեսական։ Մենք փորձել ենք ծաղկաքաղ անել և ներկայացնել 5 կարևորագույն տնտեսական իրադարձությունները։ Իհարկե, ընտրությունը խիստ սուբյեկտիվ է, սակայն կարծում ենք` մեր թվարկած իրադարձությունների նշանակությունը դժվար է թերագնահատել։