Բաժիններ՝

Ինչո՞ւ կառավարությունը չի ջանում արևմտյան ներդրումներ ներգրավել

Խոստացված ներդրումների 37-40%-ն այս պահին արդեն իրականացվել է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը՝ հրաժարվելով հրապարակել անունները։

Նա հայտարարեց նաև, որ ներդրումային միջավայրը բարենպաստ է, բացի բնական մենաշնորհներից, այլ մենաշնորհներ Հայաստանում չկան։ Կառավարության ծրագրով նախատեսվող ներդրողներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու որոշման մասին Ս.Կարայանը նշեց, որ հաշվարկներ իրականացնում են, ավարտելուց հետո կներկայացնեն:

Թե ինչո՞ւ կառավարությունը չի ջանում արևմտյան ներդրումներ ներգրավել, միայն ռուսական, ԵԱՏՄ ուղղությամբ է աշխատանք տարվում, Կարեն Կարապետյանը չի այցելել ԵՄ երկրներ, Ս.Կարայանը հակադարձեց, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, և այդ լուրերը հիմնավորված չեն. «Չէ՞ որ մենք ձեզ արդեն լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և բազմաթիվ գործընկերներ հենց եվրոպական երկրներից այցելել են ՀՀ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս