Բաժիններ՝

«Կառավարության ծրագիրը նաև պետք է քաղաքական փաստաթուղթ լինի». Սուրեն Կարայան

«Կառավարության ծրագիրը նաև պետք է քաղաքական փաստաթուղթ լինի: Ծրագրի հիմքում դրված տարեկան 5 % աճով չեն բավարարվելու, գրված է, որ աճը առնվազն 5 % է լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` մեկնաբանելով քննադատությունները, թե կառավարության ծրագիրն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, դրանում բացակայում են վերլուծություններն ու թվային տվյալները:

Ըստ նրա` ուշադիր լինելու դեպքում և’ արտահանման, և’ գործարար միջավայրի մասով կան թվային տվյալներ. «2022 թվականին արտահանումը ՀՆԱ-ի մեջ կկազմի առնվազն 40-45%: Դա վերաբերում է ապրանքների և ծառայությունների արտահանմանը: Գործարար միջավայրի մասով էլ են նշված թիրախներ, որ մենք պետք է հասնենք, որ լինենք լավագույն 20 երկրների շարքում: Իսկ ներդրումների մասով թիրախ է սահմանված, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կլինի առնվազն ՀՆԱ-ի 5 %-ը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս